Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ պետական պարտքը տարեսկզբի համեմատ էապես կրճատվել է. «Ժողովուրդ»

Հոկտեմբեր 06,2018 10:39

ՀՀ կառավարության պետական պարտքը հոկտեմբերի 1-ի դրությամբ կազմել է 6 մլրդ 740.9 մլն դոլար: Այդ մասին «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ ՀՀ ֆինանսների նախարարության հաշվետվությունից:

Գումարի մեծ մասը՝ 6 մլրդ 164.9 մլն դոլարը, ՀՀ կառավարության պարտքն է, որից 4 մլրդ 835.2 մլն դոլարը արտաքին պարտքը, իսկ մնացածը ԿԲ պարտքն է: Հատկանշական է փաստը, որ ՀՀ պետական պարտքը տարեսկզբի համեմատ էապես կրճատվել է. եթե տարեսկզբին ՀՀ պետական պարտքը կազմել էր 6 մլրդ 774.6 մլն, իսկ արդեն մարտ ամսին՝ դեռ ՀՀԿ իշխանության օրոք, է՛լ ավելի շատացել՝ հասնելով 6 մլրդ 887.1 մլն դոլարի, ապա հիմա այն շատ ավելի քիչ է:

Սա, թերեւս, պատահական չէ. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը շարունակում է հրաժարվել նոր պարտք վերցնելու գործելաոճից՝ միաժամանակ միջոցներ ուղղելով պարտքի բեռը թեթեւացնելու համար:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031