Շախմատի Հայաստանի տղամարդկանց ազգային հավաքականը չիրականացրեց մարզասերների սպասելիքները Բաթումում այսօր ավարտված շախմատի 43-րդ համաշխարհային օլիմպիադայում:
Վերջին տուրում տղամարդկանց գրոսմայստերական ընտրանին 2:2 ավարտեց Գերմանիայի հետ դիմակայությունը: Լեւոն Արոնյանը, Գաբրիել Սարգսյանը, Հրանտ Մելքումյանը եւ Հայկ Մարտիրոսյանը խաղաղությամբ ավարտեցին պայքարը մրցակիցների հետ:
Ամփոփիչ մրցաշարային աղյուսակում Հայաստանը թիմային 16 միավորով հանգրվանեց 8-րդ հորիզոնականում:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ