Բաթումում ավարտվեց շախմատի 43-րդ համաշխարհային օլիմպիադան: Մինչեւ վերջին օրը մեդալի համար պայքարող Հայաստանի կանանց հավաքականը եզրափակիչ տուրում հանդիպեց Վրաստան-1 թիմի հետ ու զիջեց թիմային 1:3 հաշվով: Մեր փորձառու շախմատիստներ Էլինա Դանիելյանը եւ Լիլիթ Մկրտչյանը պարտություն կրեցին, իսկ Աննա Սարգսյանը եւ Սիրանուշ Ղուկասյանը ոչ-ոքի արեցին:
Թիմի ավագ Արթուր Չիբուխչյանի գլխավորած մեր կանանց հավաքականը մրցաշարում վաստակեց թիմային 16 միավոր եւ ամփոփիչ մրցաշարային աղյուսակում պայքարն ավարտեց 6-րդ տեղում:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ