Ֆրանսիայում քննություն է սկսվել՝ կապված Ինտերպոլի նախագահ Մեն Հունվեյի անհետացման հետ: Այս մասին հայտնում է Europe 1 ռադիոկայանը՝ վկայակոչելով սեփական աղբյուրները:
«Նա իր մասին չի հիշեցրել այն բանից հետո, երբ սեպտեմբերի վերջին Ֆրանսիայից մեկնել է Չինաստան»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Ըստ ԶԼՄ-ների՝ Հունվեյը Ֆրանսիայից դուրս է եկել սեպտեմբերի 29-ին:
Անհետացման մասին հայտնել է նրա կինը, որը երեխաների հետ ապրում է Լիոնում:
Հունվեյն Ինտերպոլը գլխավորում է 2016թ-ից:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ