Լրահոս
Օրվա լրահոսը

2019-ին ոստիկանության բյուջեն եռակի անգամ ավելին է վարչապետի աշխատակազմի բյուջեից

Հոկտեմբեր 05,2018 18:44

Եկող տարվա բյուջեի ծախսերը կանխատեսվում են՝ 1 տրիլիոն 642 միլիարդ դրամ: 2019 թվականի պետական բյուջեի մասին օրենքի նախագիծն արդեն խորհրդարանում է:

Եկող տարվա բյուջեն, ի տարբերության նախորդ տարիների, ծրագրային է. սա նշանակում է, որ գումարը հատկացվում է կոնկրետ գերատեսչությանը:

Իսկ նախորդ տարիներին, ինչպես Aravot.am-ին մեկնաբանեցին ֆինանսների նախարարությունից, բյուջեն բաշխվում էր ըստ ոլորտների. ասենք՝ պաշտպանական ոլորտին հատկացված գումարը կարող է ծախսեին եւ առողջապահության նախարարությունը, եւ կրթությունը եւ այլ գերատեսչություններ: Եվ սա է պատճառը, ինչպես մեզ բացատրեցին նախարարությունից, եկող տարվա ծախսերը համեմատել այս տարվա հետ, գործնականում հնարավոր չէ: 2019-ի բյուջեի, այսպես ասած փիլիսոփայությամբ, ըստ նախարարության, յուրաքանչյուր գերատեսչություն իր ստանալիք գումարը ծախսելու համար միակ պատասխանատուն է եւ հաշվետուն,  ֆինանսավորումը հատկացվում է ըստ ծրագրերի:

Ըստ այդմ՝ եկող տարվա բյուջեով նախատեսվում է  ՀՀ վարչապետի աշխատակազմին հատկացնել 20 միլիարդ 697 միլիոն դրամ, իսկ ահա ՀՀ ոստիկանությանը վարչապետի աշխատակազմից  եռակի ավել գումար է հատկացվելու՝ 61 միլիարդ 872 միլիոն դրամ:

2019-ի պետական բյուջեից հատկացվելու է՝

Ազգային ժողովին՝ 5 միլիարդ 254 միլիոն դրամ

ՀՀ նախագահի աշխատակազմին՝ 1 միլիարդ 145 միլիոն դրամ

Սահմանադրական դատարանին՝ 725 միլիոն դրամ

Բարձրագույն դատական խորհրդին՝ 12 միլիարդ 380 միլիոն դրամ

Ազգային անվտանգությանը՝  32 միլիարդ 717 միլիոն դրամ

Դատախազությանը՝  5 միլիարդ 340 միլիոն դրամ

Հատուկ քննչական ծառայությանը՝ 739 միլիոն դրամ

Քննչական կոմիտեին՝ 7 միլիարդ 839 միլիոն դրամ

2019-ի պետական բյուջեի առյուծի բաժինը աշխատանքի եւ սոցիալական պաշտպանության նախարարությանն է՝ 444 միլիարդ 533 միլիոն դրամ,  ապա պաշտպանության նախարարությանը՝ 308 միլիարդ 757 միլիոն:

Այլ նախարարությունների հատկացումները՝

Ֆինանսների նախարարությանը՝ 160 միլիարդ 831 միլիոն դրամ

Կրթության եւ գիտության նախարարությանը՝ 139 միլիարդ 286 միլիոն դրամ

Տարածքային կառավարման եւ զարգացման նախարարությանը՝ 97 միլիարդ 897 միլիոն դրամ

Առողջապահության նախարարությանը՝ 89 միլիարդ 590 միլիոն դրամ

Արդարադատության նախարարությանը՝ 15 միլիարդ 497 միլիոն դրամ

Տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարությանը՝ 10 միլիարդ 495 միլիոն դրամ

Արտաքին գործերի նախարարությանը՝ 14 միլիարդ 912 միլիոն դրամ

Բնապահպանության նախարարությանը՝ 6 միլիարդ 722 միլիոն դրամ

Գյուղատնտեսության նախարարությանը՝ 16 միլիարդ 85 միլիոն դրամ

Էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարությանը՝  47 միլիարդ 947 միլիոն դրամ

Մշակույթի նախարարությանը՝ 15 միլիարդ 533 միլիոն դրամ

Տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը՝ 45 միլիարդ 197 միլիոն դրամ

Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությանը՝ 4 միլիարդ 112 միլիոն դրամ

Արտակարգ իրավիճակների նախարարությանը՝  12 միլիարդ 571 միլիոն դրամ

Սփյուռքի նախարարությանը՝ 1 միլիարդ 148 միլիոն դրամ:

 

Եկող տարվա բյուջեով պետական եկամուտների կոմիտեին կհատկացվի՝ 22 միլիարդ 63 միլիոն դրամ:

Մյուս տարի այլ կոմիտեներին եւ հանձնաժողովներին կհատկացվի՝

Վիճակագրական կոմիտե ՝ 3 միլիարդ 13 միլիոն դրամ

Անշարժ գույքի կադաստրի կոմիտե՝ 3 միլիարդ 991 միլիոն դրամ

Քաղաքաշինության կոմիտե ՝  964 միլիոն դրամ

Միջուկային անվտանգության կոմիտե՝  323 միլիոն դրամ

Հաշվեքննիչ պալատ (նախկինում՝ վերահսկիչ պալատ) 1 միլիարդ  40 միլիոն դրամ

Կենտրոնական ընտրական հանձնաժողով՝ 1 միլիարդ 152 միլիոն դրամ

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով՝ մոտ 799 միլիոն դրամ

Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողով՝ 406 միլիոն դրամ

Հեռուստատեսային եւ ռադիոյի ազգային հանձնաժողով՝  319 միլիոն դրամ

Հանրային հեռուստառադիոընկերության խորհուրդ՝ 7 միլիարդ 427 միլիոն դրամ

Մարդու  իրավունքների պաշտպանի գրասենյակ՝ 452 միլիոն դրամ

Արդարադատության նախարարության հարկադիր կատարումն ապահովող ծառայություն՝  1 միլիարդ 418 միլիոն դրամ

ՀՀ վերահսկողական ծառայություն՝ 672 միլիոն դրամ:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031