Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Աշոտյանը՝ RFI-ին. «Արտահերթ ընտրությունների անցկացման որոշումը չպետք է կայացնի մեկ անհատը, եթե անգամ խոսքը վարչապետի մասին է»

Հոկտեմբեր 05,2018 18:26

RFI-ն հոկտեմբերի 4-ին անդրադարձել է Հայաստանում հոկտեմբերի 2-ին ծավալված իրադարձություններին: «Քաղաքական ճգնաժամը Հայաստանում շարունակվում է։ Երեկ Հանրապետական կուսակցության  պատգամավորների` նախկին իշխող կուսակցության, առաջարկած փոփոխություններն առաջացրել են վարչապետ Նիկոլ Փաշինյանի զայրույթը։ Արդեն երկու օր է՝ վերսկսվել են բողոքի ցույցերը մինչև տարվա վերջ ընտրություններ կազմակերպելու պահանջով։ Խնդիրները դեռևս առկա են իշխանությունների և խորհրդարանի միջև, որն իշխանությանը մեղադրում է արտահերթ ընտրությունները ուժով պարտադրելու համար»,- նշում է ֆրանսիական ռադիոկայանի Երեւանում գտնվող հատուկ թղթակից Դանիել Վալոն:

Դանիել Վալոն հարցազրույց է անցկացրել Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանի հետ, որն ասել է. «Արտահերթ ընտրությունների անցկացման որոշումը չպետք է կայացնի մեկ անհատը, եթե անգամ խոսքը վարչապետի մասին է։ Պետք է այս գործընթացում հաշվի առնել կուսակցությունների կարծիքը։ Շատ կարևոր է եվրոպական չափանիշների համապատասխան  բոլոր կողմերը ներառող երկխոսություն ունենալ։ Այսինքն` մենք չենք ուզում շտապել։ Խորհրդարանի մեծամասնությանը դուր չի գալիս, թե ինչպես է վարչապետը պարտադրում իր սեփական քաղաքական նպատակներն ու ցանկությունները։ Մենք սպասում ենք, որ նա իրեն կդրսևորի որպես պետական գործիչ, ոչ թե որպես հասարակական կարծիքի առաջատար։ Քանզի ցանկացած քաղաքական գործընթաց՝ այդ թվում նաև արտահերթ ընտրությունների կազմակերպումը, պետք է կազմակերպվի օրենքին, սահմանադրությանը և իշխանությունների բաժանման սկզբունքներին համապատասխան»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031