Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Մշակվել են «ԵՄ-ն Երևանի համար. Արևային համայնք» ծրագրում ընդգրկվելիք շենքերի ընտրության չափորոշիչները

Հոկտեմբեր 05,2018 16:46

«ԵՄ-ն Երևանի համար. Արևային համայնք» ծրագրի իրականացման աշխատանքային խումբը ԵՄ աջակցող թիմի հետ համատեղ մշակել է ծրագրի շրջանակում ընդգրկվելիք շենքերի ընտրության չափորոշիչները:

Հիշեցնենք, որ «ԵՄ-ն Երևանի համար. Արևային համայնք» ծրագրով նախատեսվում է բազմաբնակարան բնակելի 90 շենքի տանիքներին տեղադրել արևային ֆոտովոլտային համակարգեր, որոնք կապահովեն վերելակների շահագործման, ինչպես նաև ընդհանուր օգտագործման տարածքների, այդ թվում շենքերի մուտքերի բոլոր հարկաբաժինների, բակերի լուսավորության էլեկտրաէներգիայի պահանջարկը: Այդ տարածքների լուսավորությունն էլ կապահովվի LED լուսատուներով:

Որպես հիմնական չափորոշիչներ դիտվելու են աշխարհագրական բարենպաստ դիրքը, 9-14 հարկայնությունը, շենքերում երկու և ավելի մուտքերի, առնվազն երկու վերելակների, հարթ ու վերանորոգված տանիքի, ինչպես նաև ՖՎ համակարգի յուրաքանչյուր 1ԿՎ հզորության համար առնվազն 10քմ տարածքի առկայություն: Առանձին նշված է նաև շենքի կառուցապատումից հետո նոր հարկերի ավելացման բացակայությունը:

Չափորոշիչներում առաջնահերթ է դիտարկվելու նաև սեյսմիկ անվտանգության ապահովման հարցը (վթարայնության առավելագույնը աստիճանը կարող է լինել 2-րդ կարգի): Այդ նպատակով նախատեսվում է անցկացնել առանձին փորձաքննություն: Բացի այդ, շենքերի բնակեցվածությունը պետք է լինի նվազագույնը 85 տոկոս:

Ի դեպ, նշենք, որ շենքերի ընտրության հարցում կարևոր սկզբունք է սոցիալական բաղադրիչը, այդ թվում ծրագրում ընդգրկվելիք շենքերում սոցիալապես անապահով ընտանիքների առկայություն՝ ընտանիքների անապահովության գնահատման «ՓԱՐՈՍ» համակարգում հաշվառված կամ որևէ այլ սոցիալական աջակցության ծրագրերից օգտվողների, ինչպես նաև զոհված ազատամարտիկների և (կամ) հաշմանդամություն ունեցող զինծառայողների ընտանիքների և այլ խոցելի խմբերի առկայություն:

Չափորոշիչներով կարևորված է նաև արդյունավետ գործող համատիրություն ունենալը, և, իհարկե, ծրագրի իրագործման հարցում նրանց և շենքի բնակիչների համաձայնությունն ու պատրաստակամությունը:

Աշխատանքային խմբի կողմից համատիրությունների համար մշակվել է նաև հատուկ հարցաշար, որի արդյունքները կգնահատի ստեղծվելիք համապատասխան հանձնաժողովը:

Նշենք, որ առաջիկայում հանդիպումներ կկազմակերպվեն վարչական շրջանների համատիրությունների հետ՝ առավել մանրամասն ներկայացնելու ծրագիրն ու ծանոթացնելու հարցաշարերի լրացման կարգին:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031