Այսօր նույնպես Ազատամուտ համայնքի ավագանու նիստը չի կայացել: Այն նշանակված էր հոկտեմբերի 5-ին, ժամը 10:00-ին: Ըստ համայնքի ղեկավար Ժորա Մարտիրոսյանի, որը ամսի 3-ին արձակուրդ էր գնացել, իսկ հաջորդ օրվա հրամանով, վերադարձել, ավագանու նիստի կայացման համար անհրաժեշտ քվորում չի եղել, իսկ ավագանու անդամները պնդում են, որ ներկայացել են 9 անդամից 5-ը: Համայնքի ղեկավարի խոսքով 5-րդ անդամը ներկայացել է 10:31 րոպեին, երբ արդեն ըստ օրենքի արձանագրվել է, որ նիստը համարվում է չկայացած, իսկ ավագանու անդամների պնդմամբ, ավագանու անդամը մինչ այդ է ներկայացել:
Ավագանու անդամներից 1/3-ի պահանջով, այս անգամ նիստը նշանակվել է հոկտեմբերի 9-ին, ժամը 16:30-ին:
Տավուշի մարզպետարան