Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Երևան այցից առաջ մի քանի ժամ կանգ կառնի Բաքվում՝ հանդիպելու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, գրում է ֆրանսիական La Tribune պարբերականը:
Բաքու այցելելու հրավեր Մակրոնը ստացել էր դեռ հուլիսի 20-ին՝ Փարիզում Ալիևի աշխատանքային այցի ժամանակ:
Թերթը գրում է, որ երկու երկրների նախագահները կքննարկեն Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակը, ինչպես նաև Բաքվի և ֆրանսիական Naval Group-ի միջև ստորագրվելիք մի պայմանագիր, որով նախատեսվում է Ադրբեջանին մատակարարել երեք պարեկանավ: «Ամեն ինչ պատրաստ է»,- ասել է թերթի աղբյուրը:
Գործարքի ընդհանուր արժեքը կկազմի 400-500 մլն եվրո:
Թերթը գրում է, որ դեռ հուլիսի 19-ին Ալիևը հանդիպել է Naval Group-ի գործադիր տնօրենին, որի հետ խոսել է ֆրանս-ադրբեջանական ռազմական համագործակցության «լավ հնարավորությունների» մասին:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ