Ազգային ժողովի բակում մի խումբ քաղաքացիներ պահանջում են խորհրդարանի լուծարումը:
«Հայք» քաղաքացիական նախաձեռնության հիմնադիր Հրայր Կոստանյանն ասում է.«Մենք ենք իշխանությունն այսօր Հայաստանում եւ այն այսպես ենք իրականացնում: Մենք պահանջում ենք, որ նրանք լուծարվեն»:
Ակցիայի մասնակից Մելինե Ավագյանն էլ պահանջում է ԱԺ լուծարումը, առանց Նիկոլ Փաշինյանի հրաժարականի:
Ակցիան նախաձեռնել է «Հանուն ազգի յուրաքանչյուրիս քայլը» նախաձեռնությունը: Ակցիայի մասնակիցները պնդում են՝ Ազգային ժողովում պետք է լինեն ազգային մարդիկ:
Մելինե Ավագյանը նկատում է. «ԱԺ-ի գերակշռող մասը ՀՀԿ-ն է, որի դեմ հեղափոխություն իրականացրեց ժողովուրդը, չի ներկայացնում մեր շահը: Պետք է հավաքվի այնպիսի կազմ, որը կծառայի ժողովրդին, այլ ոչ թե քրեաօլիգարխիկ կլաններին ծառայելու համար»:
Մանրամասն՝ կարդացեք այստեղ