Այսօր Արմավիրի մարզպետարանում Գագիկ Միրիջանյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել մարզպետարանի աշխատակիցների, համայնքապետերի, կրթական և առողջապահական հաստատությունների տնօրենների հետ:
Նա նախ շնորհավորել է կրթության ոլորտի ներկայացուցիչներին Ուսուցչի օրվա առթիվ` նրանց մաղթելով հաջողություններ իրենց պատասխանատու գործում, ապա ամփոփ տեղեկատվություն է ներկայացրել իր պաշտոնավարման ժամանակահատվածի վերաբերյալ` մատնանշելով վերջին չորս ամիսների ընթացքում գրանցված ցուցանիշներն ու ձեռքբերումները:
Ամփոփելով հանդիպումը` նա շնորհակալություն է հայտնել ներկաներին համագործակցված և անշահախնդիր նվիրումով աշխատանքի համար և մաղթել արդյունավետ գործունեություն` ի շահ Արմավիրի մարզի և Հայաստանի Հանրապետության: