Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայկական կողմն ակտիվ աշխատանք է կատարում տանկային պարկի ընդարձակման համար». Զորայր Գաբրիելյան

Հոկտեմբեր 05,2018 13:39

Հոկտեմբերի 8-ը Տանկիստի օրն է: «Արմենպրես» մամուլի սրահում լրագրողների հետ հանդիպմանը ՀՀ ԶՈՒ Սպառազինության վարչության զրահատանկային ծառայության շահագործման և պլանավորման բաժնի պետ, գնդապետ Զորայր Գաբրիելյանը տեղեկացրեց, որ տոնի օրը պատահական ընտրված չէ և մանրամասնեց. «Հոկտեմբերի 8-ը համընկնում է առաջին տանկային ստորաբաժանման՝ 1992-ին Արցախ մտնելու հետ»:

Զորայր Գաբրիելյանն ասաց, որ հայկական կողմն ակտիվ աշխատանք է կատարում տանկային պարկի ընդարձակման եւ արդիականացման համար:

Անդրադառնալով ձեռքբերումներին՝ գնդապետ Զորայր Գաբրիելյանը վստահեցրեց՝ խոսքը ոչ միայն քանակական ավելացման մասին է, այլ որակական փոփոխությունների. «Հիմա ունենք տանկային բրիգադ, որն իր սպառազինությամբ ոչնչով չի զիջում նախկին ԽՍՀՄ համապատասխան կառուցվածքով բրիգադներին: Ամենամեծ ձեռքբերումն է այն, որ արդեն կայացած ունենք տանկային ոչ միայն ստորաբաժանումներ, զորամասեր, այլև զորամիավորումներ: Մշակել ենք տանկային ստորաբաժանումների պատրաստման համակարգ»:

Զորայր Գաբրիելյանն ասաց, եթե նախկինում որոնումների մեջ էինք, թե ինչպիսի տանկ ենք ուզում տեսնել, այսօր արդեն կողմնորոշվել ենք:

Դառնալով Տ 72 (Բ3) տանկի մոդիֆիկացված տարբերակի պարկի համալրման, նույն տանկի Ա տարբերակի արդիականացման ուղղությամբ տարվող աշխատանքներին՝ գեներալն ասաց. «Աշխատանքներ արդեն ընթանում են, սակայն դրանք գաղտնիություն են պարունակում: Ոչ միայն մեկ ուղղությամբ ենք աշխատում, որ բոլորը սկսենք մի ուղղությամբ տանել, այլ քանի որ ռազմական տեխնիկան զարգանում է, պետք չէ կանգնել մեկ տարբերակի վրա: Այս երկու տարիների ընթացքում ոչ միայն համագործակցության ճանապարհով ենք հարցերը փորձում լուծել, այլ լուծել ենք որոշակի հարցեր սեփական ուժերով՝ հենվելով ՀՀ-ում գիտական, արտադրական ներուժի վրա: Բ3-ի մ մասը լինելու է հայկական արտադրության: Բ3-ը T72B տանկի արդիականացումն է: Մտածում ենք նաև այլ տեսակի տանկերի ստեղծման մասին»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031