Լրահոս
Օրվա լրահոսը

Սուրեն Պարսյան. «Ձմռանն ընդառաջ սպառողական ապրանքների շուկայում թանկացումներ են նկատվում». «Հայոց աշխարհ»

Հոկտեմբեր 05,2018 12:10

Առաջին սպառման մթերքների ու ապրանքների շուկայում գնաճն այս տարի եւս չշրջանցեց Հայաստանը: Թանկացումները զգալի էին անգամ ամռան սեզոնին եւ հենց գյուղատնտեսական շուկայում, մինչդեռ սովորաբար այդ ընթացքում պտուղ-բանջարեղենի առատության պայմաններում միշտ գնանկում է ակնկալվում:

Գյուղմթերքների շուկայում գնաճի մասին շատ է խոսվել ու քննարկվել, եղել են բազմաթիվ մեկնաբանություններ ու բերվել պատճառաբանություններ, բայց սովորական սպառողին այդ մեկնաբանությունները հոգու դարման չեն, մանավանդ որ, ինչպես կանխատեսում է ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու, տնտեսագետ ՍՈՒՐԵՆ ՊԱՐՍՅԱՆԸ, ձմռանն ընդառաջ այդ թանկացումները կշարունակվեն։

«Ձմռանն ընդառաջ սպառողական ապրանքների շուկայում թանկացումներ են նկատվում, ինչը պայմանավորված է սեզոնային գործոններով, միջազգային շուկայում ապրանքի պահանջարկի աճով կամ գնային տատանումներով:

Բացի դրանից, այս տարի 16 տոկոսով կրճատվել են գյուղատնտեսական ցանքատարածությունները, դրա հետեւանքով մի շարք ապրանքատեսակների առաջարկը կնվազի: Մասնավորապես կարտոֆիլի, կաղամբի, ծաղկակաղամբի, որոնք ձմեռային գյուղմթերքներ են եւ շատ են օգտագործվում այդ սեզոնին: Այնպես որ նոյեմբերին թանկացումները անխուսափելի կլինեն»,- կարծում է տնտեսագետը:

Գնաճային ճնշում առաջիկայում կարող է առաջացնել նաեւ դրամի արժեզրկումը, եւ թանկացումների նոր ալիք կսկսվի: Ինչպես տեղեկացրեց Ս.Պարսյանը, այս եւ հաջորդ տարի նախատեսվում է ներմուծման եւ արտահանման առեւտրային հաշվեկշռի բացասական սալտոյի աճ, այսինքն՝ մենք ավելի շատ սկսելու ենք ապրանք ներմուծել այլ երկրներից, քան արտահանել տեղականը եւ դրանով պայմանավորված՝ Հայաստանում դոլարի պահանջարկն ավելանալու է:

Հետեւաբար նոյեմբեր-դեկտեմբերին դրամը դանդաղ կարող է արժեզրկվել եւ սպառողական շուկայում հերթական գնաճի պատճառ դառնալ: Հարցին, թե քանի տոկոս արժեզրկում է կանխատեսվում, նա պատասխանեց՝ մինչեւ 10 տոկոս. «Հաշվի առնելով, որ անցած երկու ամիսներին Ռուսաստանում ռուբլին 10 տոկոսով արժեզրկվեց, հնարավոր է, որ մեզանում եւս 10 տոկոսով դրամի արժեզրկում լինի:

ԹԱԳՈՒՀԻ ԱՍԼԱՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031