Այսօր կառավարությունը արտահերթ նիստ է հրավիրել եւ օրակարգում մեկ հարց է՝ «Տոների եւ հիշատակի օրերի մասին» օրենքում լրացում կատարել:
Մինչ օրենքի նախագծի քննարկմանը անցնելը ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը շնորհավորեց Ուսուցիչների օրը. «Այսօր այն օրենքի շրջանակներում,որ քննարկում ենք, ասեմ, որ Հայաստանում տոն է, առաջարկում եմ ԱԺ-ի անունից սրտանց շնորհավորել հայ ուսուցիչներին, մանկավարժներին, ինչպես ՀՀ-ում, այնպես էլ Ջավախքում Ղարաբաղում, սփյուռքում: Հեղափոխությունը, իշխանափոխությունը, քաղաքական պայքարն անցողիկ են, մնում են մնայուն արժեքները, որոնք փոխանցվում են սերնդեսերունդ հայ մանկավարժների շնորհիվ»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ