Լրահոս
Օրվա լրահոսը

Հիմքերը չներկայացնելու դեպքում օբյեկտիվորեն ակնկալում ենք Ձեր գործուն զղջումը և հրաժարականը. Արթուր Գեւորգյանը՝ Գագիկ Ծառուկյանին

Հոկտեմբեր 05,2018 11:28

Նամակ ուղղված ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին։

Հարգելի պարոն Ծառուկյան,

Դուք հրապարակային և լուսաբանված ելույթ ունենալիս հայտնել եք հետևյալը, մեջբերում եմ. «Օլիմպիական կոմիտեն իրավունք ունի նոր ֆեդերացիա բացի, ֆեդերացիայի հաստատողը օլիմպիական կոմիտեն է, օլիմպիական կոմիտեն որ ֆեդերացիային ճանաչեց, այն ֆեդերացիան էլ ասենք թե ԱԻԲԱ-ն ճանաչելու է, եթե որոշ մարդիկ իրենց իրավունքները չգիտեն, թող բոլորը իմանան, որ այսօր օլիմպիական կոմիտեն, սպորտի նախարարությունը պետք է ստորագրի, ճանաչի, որ ֆեդերացիան է տեղ տալիս» այնուհետև Դուք դիմել եք այդ պահին գործող ՀՀ սպորտի և երիտասարդության նախարարին, խնդրելով իրավաբանորեն ներկայացնել կարգը (տես՝ տեսաձայնագրությունը հետևյալ հղմամբ):

Տեսաձայնագրությունից ակնհայտ հետևում է, որ հակված եք իրավական լուծումներով ինչ-որ գործողություններ ձեռնարկելուն:

Սակայն, դրան հաջորդեց ՀՀ սպորտի և երիտասարդության նախարարության ուղեկցական նամակը, որին կից ներկայացվել էր ստորագրությունների ցուցակ, որտեղ նշվել էր, որ առկա է վերացական բողոք և դժգոհություն: Այնուհետև տեղեկացանք, որ 20.09.2018 թվականին հիմնադրվել է «ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՖԵԴԵՐԱՑԻԱ» ՀԿ հասարակական կազմակերպությունը:

Այժմ խնդրում եմ պատճառաբանված պատասխանել հետևյալ հարցերին.

Արդյո՞ք Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն և ՀՀ սպորտի նախարարությունը ուղղակի կամ անուղղակի որևէ առնչություն կամ մասնակցություն ունեն «ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՖԵԴԵՐԱՑԻԱ» ՀԿ-ի հետ, թե՞ ոչ,

«Օլիմպիական կոմիտեն իրավունք ունի նոր ֆեդերացիա բացի, ֆեդերացիայի հաստատողը օլիմպիական կոմիտեն է, օլիմպիական կոմիտեն որ ֆեդերացիային ճանաչեց, այն ֆեդերացիան էլ ԱԻԲԱ-ն ճանաչելու է, եթե որոշ մարդիկ իրենց իրավունքները չգիտեն, թող բոլորը իմանան, որ այսօր օլիմպիական կոմիտեն, սպորտի նախարարությունը պետք է ստորագրի, ճանաչի, որ ֆեդերացիան է տեղ տալիս» որո՞նք են հանդիսանում այս հայտարարության իրավական հիմքերը, ներկայացնելով պատճառաբանված և իրավական ակտերով հիմնավորված փաստարկներ,

Հիմքերը չներկայացնելու դեպքում օբյեկտիվորեն ակնկալում ենք Ձեր գործուն զղջումը և հրաժարականը:

Հարգանքով՝ «Հայաստանի Հանրապետության

բռնցքամարտի ֆեդերացիա»-ի նախագահ Արթուր Գևորգյան

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031