Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Իջեւանցի բանաստեղծի 177 էջանոց ձոնը՝ Նիկոլ Փաշինյանին

Հոկտեմբեր 05,2018 11:15

Տավուշի նախկին մարզպետ Արմեն Ղուլարյանի խորհրդական, 2014թ. այդ պաշտոնից ազատված իջեւանցի 68-ամյա բանաստեղծ Լյուբիկ Չիբուխչյանը նախկինում գրքեր է ձոնել Պետրոս Առաջինին, Վլադիմիր Պուտինին, Անդրանիկ Մարգարյանին, Սերժ Սարգսյանին, Ջոն Էվանսին, Պարգեւ Մարտիրոսյանին, Ռալֆ Յիրիկյանին:

2008 թվականին Չիբուխչյանը Տավուշի մարզպետարանի հովանավորությամբ տպագրված, Սերժ Սարգսյանին նվիրված 479 էջանոց «Ամենամեծ փոքրը» գիրք-ներբողում գրել է.

«Դու փոքր ես Սերժ, բայց ազգիդ նման մեծ ես բոլորից,

Կտրված պորտով էլ դեռ մեծանում ես ինքդ քո քորից»:

Լ. Չիբուխչյանը այժմ 177 էջանոց գիրք է ձոնել Նիկոլ Փաշինյանին, որը վերնագրված է` «Իջեւան մոլորակից իջած փրկիչը»: Այդ ձոնը սկսվում է այսպես.

«Հազարամյակի անմերժ պատվերն էր, որ դու ծնվեցիր

Եվ քիչը շատող հերթական հայ չէ, որ կրկնվեցիր,

Առաջին անգամ միասին ելան արև ու լուսին

Ողջ աշխարհ տեսնի՝ իրենք քեզ ծնած կին ու ամուսին,

Շփեղ Աղստեւն իր հունը թեքեց, որ պարզաջրվես

Ծիածանն իջավ ձրի վարսավիր, յոթ շեղբ սափրվես»:

Հավելենք, որ Իջեւան քաղաքի բնակիչ Լյուբիկ Չիբուխչյանի Նիկոլ հայրը, ինչպես Նիկոլ Փաշինյանի հայրը`Վովա Փաշինյանը ծնունդով Իջեւանի տարածաշրջանի Ենոքավան գյուղից են:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031