Արգենտինայի Տուցուման նահանգի օրենսդիր մարմինը հոկտեմբերի 4-ին ընդունել է Հայոց Ցեղասպանության ճանաչման օրինագիծ՝ հաստատելով Ազգային օրենք 26,199-ին հավատարմության ծրագիրը, որով ամեն տարի ապրիլի 24-ը հայտարարվում է որպես «Ժողովուրդների միջև հանդուրժողականության և հարգանքի գործողությունների օր»՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի:
«Արգենտինայում մարդու իրավունքների պաշտպանության օրակարգը ունի մի դրույթ՝ նվիրված Հայոց ցեղասպանությանը, դրա համար նահանգների հավատարմությունը ոչ միայն հանրության համար լրացուցիչ գործողություն է, այլև 20-րդ դարի սկզբին տեղի ունեցած մարդկային ողբերգության այս գլխի հանձնառության վավերացումը», – ասել է Արգենտինայի Հայ Դատի հանձնախմբի տնօրեն Նիկոլաս Սաբունջյանը:
Նախագիծը ներկայացվել էր օրենսդիրներ Օսվալդո Մորելիի, Իրեն Մեդինայի, Սանդրա Մենդոզայի և Սարա Էսանի կողմից: Նախկինում օրենսդիր Սիլվիա Ռոյկեսը ներկայացրել էր նմանատիպ ծրագիր:
2007թ. հունվարի 11-ին Արգենտինան հրապարակել է Ազգային օրենքը 26,199-ը, ըստ որի յուրաքանչյուր տարվա ապրիլի 24-ը նշվելու է որպես «Ժողովուրդների միջև հանդուրժողականության և հարգանքի գործողությունների օր»՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության: Օրենքում կա մի հոդված, որը հրավիրում է նահանգներին միանալ դրան:
Երեկ ընդունված նախագծով Տուցումանը կդառնա Արգենտինայի՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչացած 21-րդ նահանգը:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ