Մինչ աշխարհի գրեթե բոլոր ծեգերում, միլիոնավոր մարդիկ, լսելով հայազգի մեծանուն արվեստագետի մահվան լուրը, սգում էին, հիշում ու կարևորում նրա անուրանալի դերը համամարդկային արժեքներ ստեղծելու գործում, նրա անգնահատելի վաստակը՝ նորանկախ Հայաստանին ու հայերին օգնելու հարցում, մեր օրենսդիրը, օգտվելով իրավիճակից, հերթական հակաժողովրդական նախագիծը փորձեց ափալ-թափալ սղացնել…
Նույնիսկ եթե փորձենք անտեսել հարցի ու ԱԺ 3 խմբակցությունների պահվածքի բարոյական կողմը, օրինագիծը, որ փորձեցին գողեգող անցկացնել, վերջնականապես հաստատեց այն սահմաններն ու անջրպետը, որ մի պահ, թվում էր, թե այլ դրսևորումներ է ստացել, ամբողջացրեց այն անվստահությունն ու հակակրանքը, որ տարիներ շարունակ հասարակությունը ունեցել երկրի բարձրագույն իշխանությունների հանդեպ:
Թեմայի մանրամասները՝ տեսանյութում:
Սուրեն Սարգսյան
Самвел Оганесян
1 ч. ·
Aravot.am
·
Սուրեն ջան ես չեմ կարող խոսել մինչ 1988թ-ից թաքնված կուսակցությունի մասին,բացի գործող կոմունիստական կուսակցությունից: Այն ինչ արեց ՀՀՇ-ն կարճ ժամանակաընթացքում’ Ձեր նշած կուսակցությունները տասնյակ տարիներով այդ չարիքը չեն կարող կատարել: Ձեր շեշտադրումները լիովին իրականություն է,բացառությամբ, որ հիմնաքարը 1991թ-ից դրվեց թալանի սկզբունքով: