ՀՀ Կոտայքի մարզպետի՝ 2018թ.-ի հուլիսի 24-ի N 192-Ա որոշման համաձայն, 2018թ.-ի օգոստոսի 13-22-ը ներառյալ ՀՀ Կոտայքի մարզի Քասախ համայնքում տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունների իրականացման նկատմամբ կատարվել է իրավական եւ մասնագիտական հսկողություն:
Իրականացված հսկողության արդյունքում արձանագրվել են մի շարք թերություններ եւ իրավախախտումներ, որոնց վերաբերյալ 2018թ.-ի հոկտեմբերի 2-ին Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը Կոտայքի մարզի դատախազին հաղորդում է ուղարկել նշված իրավախախտումները քննության առարկա դարձնելու և օրինական կարգով ընթացքը լուծելու համար:
Քասախի համայնքապետարանում արձանագրված խախտումների հիման վրա հաղորդում է ուղարկվել դատախազին:
Կոտայքի մարզպետարան