Լրահոս
Օրվա լրահոսը

Կարող են լինել ծեծված պատգամավորներ, ջարդված մեքենաներ ու ապակիներ եւ այլն. «Հայկական ժամանակ»

Հոկտեմբեր 05,2018 10:55

Դեկտեմբերին արտահերթ ընտրություններ անցկացնելու միակ սահմանադրական ճանապարհը Փաշինյանի հրաժարականն է ՀՀ վարչապետի պաշտոնից։ Դրանից հետո եթե ԱԺ-ն չի կարողանում երկու անգամ ընտրել նոր վարչապետ, ապա օրենքի ուժով ԱԺ-ն արձակվում է եւ նշանակվում են արտահերթ խորհրդարանական ընտրություններ։ Եռյակի ծրագիրը կարող է լինել այն, որ ընտրի իր վարչապետին եւ կանխի ԱԺ-ի արձակումը։

Ներկա ներքաղաքական իրավիճակում սա մեղմ, շատ մեղմ ասած՝ արկածախնդրություն է։ Ակնհայտ է, որ դա գեներացնելու է համաժողովրդական աննախադեպ ցասում, որը արտահայտվելու է հենց Ազգային ժողովի շենքի մոտ։ Կարելի է կռահեք, որ այդ ցասումը չափազանց դժվար է լինելու զսպելը, եւ մեծ է հավանականությունը, որ մինչ այժմ «ոչ բռնի» ընթացող պրոցեսները դուրս գան վերահսկողությունից։ Ասենք, կարող են լինել ծեծված պատգամավորներ, ջարդված մեքենաներ ու ապակիներ եւ այլն։ Ու եթե անկեղծ լինենք, սա հենց այն է, ինչը շատ ձեռնտու է հակահեղափոխությանը։ Այսպես թե այնպես, խորհրդարանը կլուծարվի, բայց նման ընթացքը թույլ կտա հետագայում ստվեր գցել դրան հաջորդող իրադարձությունների վրա։ Նոր ընտրվելիք ԱԺ-ն կունենա լեգիտիմության խնդիր, նոր իշխանության վարկանիշը կնվազի, հեղափոխության արժեքները կսկսեն գնահատվել խոցելի…։

Եթե ուշադիր հետեւենք մասնավորապես ՀՀԿ-ի վերջին շրջանի պահվածքին, սա՝ այն առավելագույնն է, որ կերազեր ՀՀԿ-ն։ Միեւնույն է, ՀՀԿ-ն այլեւս երբեք այս կազմով չի ունենա իշխանություն։ Այն նույնիսկ փոքրամասնություն չի կարող լինել ԱԺ-ում։ Նպատակը իրենց գահընկեց արած ուժի վարկաբեկումն է, ուրիշ ոչինչ։ Ինչպես ասում են՝ «մեզանից հետո՝թեկուզ ջրհեղեղ»։ Բայց սա, պատկերավոր ասած, նվազագույն նպատակն է։ Ամենեւին չի կարելի բացառել, որ. ՀՀԿ-ն ունի ավելի հեռուն գնացող նպատակ, այն է՝ իր արբանյակ ուժերի հետ միասին ընտրել վարչապետ, շատ արագ տալ նրան համապատասխան լիազորությունները եւ սկսել կոշտ ռեպրեսիաները իրենց ընդդիմադիրների նկատմամբ։ Օրինակ, ՀՀԿ-ի կողմից վարչապետ ընտրելուց հետո հայտարարվի արտակարգ դրություն, անմիջապես փոխվեն ուժային կառույցների ղեկավար կազմերը, սկսվեն զանգվածային ձերբակալություններ, ծեծ-ջարդ-կրակոցներ, զոհեր եւ այլն, եւ այսպես շարունակ։ Հիմա դա գուցե անհավանական է թվում, բայց 2008-ի մարտի 1-ից առաջ էլ այդպիսի սցենարը այնքան էլ իրական չէր գնահատվում։

Այլ բան է նման ծրագիր ունենալը, եւ այլ բան է այն իրագործել։ Իրագործման համար անհրաժեշտ է «իրագործող»։ Իսկ այդպիսի թեկնածու այսօր Հայաստանում կա, եւ դա Ռոբերտ Քոչարյանն է։ Վերջինս այդպիսի ծրագիրը կիրականացնի առանձնակի հաճույքով։ Նախ նրա պաշտոնավարման ժամանակ մի անգամ արդեն իրականացվել է նման ծրագիր:

 

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031