Վերջերս հեռուստատեսությամբ ցույց էին տալիս ՀՀ ոստիկանության ներքին զորքերին նվիրված ինչ-որ ռեպորտաժ, ու թե ինչպես ոստիկանները՝ շարք կանգնած, տերունական աղոթքն արտասանեցին, որից հետո նոր անցան իրենց ինչ-որ միջոցառման իրականացմանը: Այնտեղ էր նաեւ ոստիկանապետ Օսիպյանը:
Ես չգիտեմ էլ՝ ոնց պիտի բացատրենք այս ընկերներին, որ ՉԻ ԿԱՐԵԼԻ դա անել, որ ՀՀ Սահմանադրությունն անիմաստ թղթի կտոր չէ, ու այդ Սահմանադրության մեջ հստակ ձեւով սեւով սպիտակի վրա գրված է, որ ՀՀ-ն երաշխավորում է մարդկանց խղճի ազատությունը:
Հասկացեք վերջապես, որ Հայաստանում, բացի Հայ առաքելական եկեղեցու հետեւորդներից ու ընդհանրապես՝ քրիստոնեական տարբեր եկեղեցիների ու տարատեսակ կազմակերպությունների հետեւորդներից, կան նաեւ այլ կրոնական կազմակերպությունների հարող մարդիկ, նաեւ՝ շատ ու շատ աթեիստներ, եւ այդ մարդկանց ստիպել իրենց ծառայությունն իրականացնելու ընթացքում տերունական աղոթք արտասանել, նշանակում է ոտնահարել նրանց իրավունքներն ու ազատությունները, վիրավորել այդ մարդկանց արժանապատվությունը: Էլ չեմ խոսում այն ոչ քրիստոնյա քաղաքացիների մասին, որոնք ականատես են լինում այդ, փաստորեն, իրենց իրավունքների դեմ ուղղված անհեթեթ արարքին:
Թորոս ԱԼԵՔՍԱՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում