Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի Հայաստանի հարցով համազեկուցող Յուլյա Լովոչկինան (Ուկրաինա) կոչ է արել Հայաստանի բոլոր քաղաքական ուժերին լիարժեք կերպով հարգանք ցուցաբերել ժողովրդավարական արժեքների և օրենքի գերակայության նկատմամբ՝ ինչպես խոսքով, այնպես էլ գործով:
Տարածված հայտարարության մեջ Յուլյա Լովոչկինան նաև կոչ է անում իշխանություններին և բոլոր քաղաքական դերակատարներին ապահովել, որ արտահերթ ընտրությունները լիարժեք կերպով համապատասխանեն ժողովրդավարական ընտրությունների եվրոպական չափանիշներին և նորմերին, և որ բոլոր քաղաքական ուժերը պատշաճ և բավարար ժամանակ ունենան այդ ընտրություններին պատրաստվելու համար: Նա հավելել է, որ պատշաճ խորհրդակցությունների և կոնսենսուսի կառուցման համար բավարար ժամանակ ունենալը հատկապես կարևորվում է սահմանադրական ցանկացած հնարավոր փոփոխությունների համատեքստում, որոնք չպետք է ընդունվեն հապշտապ:
Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի նախագահ Թևան Պողոսյանը նշեց՝ այն ինչ այսօր հայտարարում է Լովոչկինան, ավելի վաղ ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և այս հայտարարությունը մտահոգիչ համարել պետք չէ. «Մենք դա լսել ենք դեռ մայիսին, հունիսին, լսել ենք նաև կառավարության ծրագրի ներկայացման ժամանակ, և ես որևէ տարբերություն չեմ տեսնում։ Խնդիրն այլ դաշտում է՝ քաղաքական ուժերը կգտնե՞ն քաղաքական լուծում, կգա՞ն իրար հետ նստեն, կբանակցե՞ն մի սեղանի շուրջ։ Մեկ անգամ չէ, որ այս մասին խոսել եմ՝ ինձ հետաքրքրում է, որ Հայաստանում ձևավորվի քաղաքական կոնսենսուսի կառուցման բանակցային սեղան, որի շուրջ կնստեն ու կորոշեն։ Կորոշեն, որ ընտրությունները մեկ օր հետո են անելու՝ ինձ համար ընդունելի է, տաս օր հետո կամ մեկ տարվա ընթացքում՝ նույնպես ընդունելի է։ Բայց դա պետք է լինի գիտակցված, ու բոլորը լինեն պատրաստ։ Այդ մասին ասել է հենց ինքը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Մենք դա միայն եվրոպական չինովնիկներից ու միջազգային հանրությունից չենք լսել»։
Միևնույն ժամանակ Թևան Պողոսյանն ընդգծում է. «Այլ խնդիր է, որ ձևավորված իրավիճակի վրա իրենք հետագայում կարող են ինչ-որ մեկնաբանություններ անել, բայց մենք պետք է հասկանանք, որ պետք է առաջնորդվենք միայն սեփական երկրի շահերով, բանակցությունների միջոցով։ Մենք ինչ անում ենք, մեր համար ենք անում, ոչ թե ուրիշի»։
Արդյո՞ք Հանրապետականները չեն կարող իրենց գործողություններով ազդել միջազգային հանրության, այդ թվում՝ ԵԽԽՎ-ի մոտեցման վրա, Թևան Պողոսյանը պատասխանեց. «Ես հիշում եմ, որ նախկինում պատրաստվող զեկույցների ժամանակ իշխանությունը մի բան էր ասում, ընդդիմությունն այլ, փաստերը բերվում էին, զեկույցները գրվում։ Բնականաբար, իշխանությունները իրենց տեսակետն են ասելու, նրանք, ովքեր իրենց ընդդիմադիր են համարում՝ իրենց տեսակետն են ասելու, և զեկույցը դրա վրա է հիմնվելու։ Հիմա խնդիրը սա է, թուլ չտա՞նք, որ նրանք, ովքեր իրենց ընդդիմադիր են համարում, իրենց տեսակետն արտահայտեն, չէ՞ որ մեր արած բարեփոխումներն արվել են մեր երկրի զարգացման համար։ Եթե մեր ժողովրդավարական ինստիտուտները զարգանալու են, ով էլ փորձի մի բան ասել՝ մեր կյանքի որակը դրանից չի փոխվելու»։
Մեր զրուցակիցը շեշտում է. «Եթե կան որևէ խնդիրներ և որևէ քաղաքական ուժ ուզում է արտահայտել՝ պետք է արտահայտի, ես այդ երկիրն եմ ուզում, որտեղ խոսքի ազատությունն իրենից արժեք է ներկայացնում, որտեղ չկա վախ խոսքդ ասելու հետ կապված, որտեղ պետք է ազատ լինես անկաշկանդ քննադատություն լսելու ու այն ընկալելու հարցում»։
Թևան Պողոսյանը եզրափակում է. «Պարզապես հերթական անգամ փաստվում է, որ եվրոպական արժեքները և եվրոպական ինստիտուտները կարևորում են արժեքային դաշտը, բոլորի համար հավասարությունը և դա են համարում զարգացման ճիշտ ուղին։ Այդ մասին մեզ ոչ թե ԵԽԽՎ պատվիրակներն են ասում, այլ այդ մասին առաջինը մեզ ասել է հենց ինքը՝ Նիկոլ Փաշինյանը»։
Մարիամ Գրիգորյան
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում
Մենք իրավունք չունենք սահմանադրություն բռնաբարելու: Իրենք իրավունք ունեն ժողովուրդ բռնաբարելու նույն սահմանադրությամբ,որը իրենք են ընդունում` մոռանալով որ իրենք ընտրված են պաշտպանելու մեր շահերը: Ասել եմ ու կասեմ,որ սա կուսակցական խաղեր չեն’ այլ ժուլիկների,քծնվողների,մորթապաշիների հանցախումբ է ովքեր ուրանում են ամեն մի սրբություն իրենց շահի համար:Ով ինչ կարծիք արտահայտում է պետք է իր կաշվի վրա զգա,ապա սրբագրելով այն’ կյանքի կկոչի և մենք կունենանք այն ինչ ցանկանում ենք:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://www.aravot.am/2018/10/04/985164/
© 1998 – 2018 Առավոտ – Լուրեր Հայաստանից
Մենք իրավունք չունենք սահմանադրություն բռնաբարելու: Իրենք իրավունք ունեն ժողովուրդ բռնաբարելու նույն սահմանադրությամբ,որը իրենք են ընդունում` մոռանալով որ իրենք ընտրված են պաշտպանելու մեր շահերը: Ասել եմ ու կասեմ,որ սա կուսակցական խաղեր չեն’ այլ ժուլիկների,քծնվողների,մորթապաշիների հանցախումբ է ովքեր ուրանում են ամեն մի սրբություն իրենց շահի համար:Ով ինչ կարծիք արտահայտում է պետք է իր կաշվի վրա զգա,ապա սրբագրելով այն’ կյանքի կկոչի և մենք կունենանք այն ինչ ցանկանում ենք:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://www.aravot.am/2018/10/05/985387/
© 1998 – 2018 Առավոտ – Լուրեր Հայաստանից