Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Մենք պատրաստակամ ենք շարունակելու մեր աջակցությունը` Սիրիայի փախստականներին մեր երկրում ինտեգրելու հարցում». Ա. Ղազարյան

Հոկտեմբեր 05,2018 10:07

«Ադրբեջանի պատվիրակը ևս մեկ անգամ ցուցադրեց իրենց ապակառուցողական մոտեցումը` պատմությունը իսպառ ջնջել սկզբունքով` ըստ իր պետության քաղաքական նախընտրությունների»,-նշեց ՀՀ ՏԿԶՆ միգրացիոն ծառայության պետ Արմեն Ղազարյանը Ժնևում ընթացքող ՄԱԿ ՓԳՀ-ի գործադիր կոմիտեի հերթական` 69-րդ նստաշրջանի ժամանակ` ի պատասխան Ադրբեջանի ներկայացուցչի ելույթի: Նա ընդգծեց, որ Հայաստանը պահպանում է ՄԱԿ-ի փախստականների գերագույն հանձնակատարի կոչը` տվյալ հարթակը չքաղաքականացնելու և հարցերը մարդասիրական համատեքստում դիտարկելու վերաբերյալ:

Պատասխանելով ադրբեջանցի պատվիրակի մեղադրանքներին, թե Հայաստանն իբր շարունակում է ագրեսիվ քաղաքականություն վարել՝ Ա. Ղազարյանը փաստեց. «Ոորոշ պատվիրակներ շարունակում են քաղաքականացնել այս հարթակը, ինչպես որ արեց Ադրբեջանի ներկայացուցիչը»: Նա ներկայացրեց, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության արդյունքում Հայաստանը ընդունել է շուրջ 4 հարյուր հազար փախստականների, ում գերակշիռ մեծամասնությունը հաջողությամբ ինտեգրվել է հայաստանյան հասարակությունում: «Մինչդեռ Ադրբեջանն ակնհայտորեն պահում է նրանց փախստականի ձգձգված կարգավիճակում` փորձելով օգտագործել քաղաքական նկատառումներով»,-ասաց ՄԾ պետը:

Անդրադառնալով Սիրիայի փախստականների վերաբերյալ Ադրբեջանի կողմից հնչեցված մեղադրանքներին, թե Հայաստանն օգտագործում է նրանց քաղաքական նպատակներով՝ Ղազարյանը նշեց. «Դրանից չի նվազում մեր ցանկությունն ու պատրաստակամությունը շարունակելու մեր աջակցությունը եղբայրական երկրին, որը միլիոնավոր հայ փախստականների է ընդունել 1915 թ-ի Ցեղասպանությունից հետո, և մենք կշարունակենք ընդունել նրանց`ջանքեր գործադրելով մեր երկրում նրանց միջազգային պաշտպանություն տրամադրելու հարցում»,-եզրափակեց նա:

ՏԿԶՆ միգրացիոն ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031