Ապրիլին Քիմիական զենքի կանխարգելման կազմակերպության (ՔԶԿԿ)՝ Հաագայի գրասենյակները կիբերհարձակման են ենթարկվել Ռուսաստանի ռազմական հետախուզական ծառայության կողմից: Այդ գործողությունն ընդհատվել է Նիդերլանդների և Միացյալ Թագավորության հատուկ ծառայությունների համատեղ աշխատանքի արդյունքում: Այս մասին ասվում է ԵՄ առաջնորդներ Դոնալդ Տուսկի, Ժան-Կլոդ Յունկերի և Ֆեդերիկա Մոգերինիի համատեղ հայտարարության մեջ:
«Մենք լուրջ մտահոգություն ենք հայտնում Քիմիական զենքի կանխարգելման կազմակերպության ամբողջականությունը խաթարելու այդ փորձի կապակցությամբ… Այդ ագրեսիվ գործողությունը ցույց է տալիս արհամարհանքը ՔԶԿԿ լուրջ նպատակներին, որն աշխատում է ՄԱԿ մանդատով՝ արմատախիլ անելու զենքի տարածումն ամբողջ աշխարհում:
Մենք դատապարտում ենք այնպիսի գործողությունները, որոնք խաթարում են միջազգային իրավունքն ու միջազգային ինստիտուտները: ԵՄ-ը շարունակում է ամրապնդել իր, միջազգային գործընկերների և կազմակերպությունների ինստիտուցիոնալ ներուժը թվային տիրույթում»,- ասվում է հայտարարության մեջ:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ