Տավուշի մարզում պարբերաբար տեղի են ունենում ճանապարհատրանսպորտային պատահարներ, որոնց հետեւանքով տուժում են են անչափահասները: Դա հրամայական է դարձնում անչափահասներին ճանապարհային երթեւեկության կանոնների ուսուցանումը:
Անվտանգ երթեւեկության ապահովման նպատակով Տավուշի մարզի Իջեւան եւ Դիլիջան քաղաքների մի շարք դպրոցներում ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները իրականացրել են դասընթացներ, որոնց ընթացքում դպրոցականներին ուսուցանել են ճանապարհային երթեւեկության նշանները եւ ավտոճանապարհն անվտանգ անցնելու կանոնները:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ