Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչներն այսօր չհայտարարված այցի ընթացքում առանձնազրույցներ են ունեցել «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում հացադուլ հայտարարած Պավել Մանուկյանի և Արմեն Բիլյանի հետ:
Ուսումնասիրվել են նրանց առողջական վիճակին առնչվող բժշկական փաստաթղթերը և պահման պայմանները:
Առանձնազրույցների ընթացքում Արմեն Բիլյանն ու Պավել Մանուկյանը նշել են, որ որևէ բողոք չունեն քրեակատարողական հիմնարկի վարչակազմից և իրենց հացադուլն ուղղված է իրենց նկատմամբ ընտրված խափանման միջոցի փոփոխմանը։
Չհայտարարված այցի շրջանակում Պաշտպանի ներկայացուցիչները տեսակցել են ևս 4 դատապարտյալի:
Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ