Սերժ Սարգսյանի գրասենյանը հոկտեմբերի 3-ին մերժել է նախկին նախագահին հատկացվելիք առանձնատան ևս մի առաջարկ, որն արվել էր կառավարության աշխատակազմի կողմից անցյալ շաբաթ։
Կառավարության աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը հաստատեց ՍիվիլՆեթի այս տեղեկությունը՝ շեշտելով, որ այս տարբերակը Սարգսյանին «վերջնական առաջարկ» էր։
Սերժ Սարգսյանին, որպես պաշտոնաթող նախագահ, ըստ օրենսդրության, պետք է հատկացվեր բնակարան։ Կառավարությունը մինչ այս պահը առանձնատների տասը առաջարկ էր ներկայացրել Սերժ Սարգսյանի գրասենյակին, որոնք, ըստ էության՝ մերժվել էին։
Վերջին առաջարկը Ավան վարչական շրջանում առանձնատան տարբերակն է եղել։ Այն արժեր ավելի քան 600 միլիոն դրամ։ Վարչապետի աշխատակազմի ղեկավարի խոսքով՝ Սարգսյանի գրասենյակը այս մի տարբերակին էլ չի համաձայնել, քանի որ անվտանգության հետ կապված խնդիրներ է տեսել առանձնատան վերևում գտնվող մի էլեկտրական լարի հետ, մինչդեռ ԱԱԾ պետական պահպանության ծառայությունը առանձնատան հետ կապված խնդիրներ չեն տեսել։
Քանի որ Ավանում առաջարկված առանձնատունը Սարգսյանի տեղափոխման համար վերջնական տարբերակ էր, ակնկալվում է, որ այս տարբերակը մերժելուց հետո կառավարությունը կարող է այլևս այլ Սարգսյանի հետ տարբերակներ չքննարկել։
Մանրամասներին կարող եք ծանոթանալ՝ «ՍիվիլՆեթ»-ի կայքում: