1in.am. ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի առաջին տեղակալ Հակոբ Արշակյանը կնշանակվի նույն գերատեսչության նախարար: Այս տեղեկությունը հաստատեց Հակոբ Արշակյանը:
«Այո, եղել է նման առաջարկ: Այն ընդունել եմ, բայց հրամանի մասին տեղյակ չեմ դեռ»,- ասաց Արշակյանը:
Կենսագրական տվյալներ
Ծննդյան տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր
1985թ. ապրիլի 16, ք. Երևան
Կրթություն
2005 – 2009 թթ. – Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի քոմփյութերային համակարգեր և ինֆորմատիկա բաժին (բակալավրիատ):
2009 – 2011 թթ. – Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի քոմփյութերային համակարգեր և ինֆորմատիկա բաժին (մագիստրատուրա):
Աշխատանքային գործունեություն
2008 – 2012 թթ. «ՀԻՄԱ» նախաձեռնության համահիմնադիր անդամ, 2012 թ.-ից «ՀԻՄԱ» հասարակական կազմակերպության նախագահ:
2010 – 2012 – «Նեյշնլ Ինսթրումենթս» (National Instruments) ընկերություն, Համակարգերի ինժեներ (Systems Engineer):
2012 – 2017 – «Նեյշնլ Ինսթրումենթս» (National Instruments) ընկերություն, «Ալյանս» գործընկերների ծրագրի տարածաշրջանային ղեկավար (Տարածաշրջանն ընդգրկում է Հնդկաստանը, Ռուսաստանը և ԱՊՀ-ն, Արաբական երկրները և Աֆրիկան):
2018 թ. հունվար – մայիս – «Արաքսիս Ինժեներինգ» ընկերության հիմնադիր, գործադիր տնօրեն:
Այլ տվյալներ
2003 – 2005թթ. ծառայել է ՀՀ Զինված ուժերում:
2014թ. – «Ընդդեմ կենսաթոշակային պարտադիր վճարի», «Դեմ եմ» շարժման համակարգող խմբի անդամ:
2016թ. Ապրիլյան պատերազմի ընթացքում ծառայել է առաջնագծում՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կամավորական ջոկատի շարքերում:
Կուսակցական պատկանելություն
2015 թ.-ից «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնադիր վարչության անդամ:
Անձնական տվյալներ
Ամուսնացած է, ունի երկու դուստր: