Պեկինում ընթացող թենիսի ATP մրցաշարում Ռուսաստանցի հայ թենիսիստ Կարեն Խաչանովը առաջին տուրում ամերիկացի Սեմ Կուերիին երկու սեթում միեւնույն 6:4, 6:4 հաշվով պարտության մատնելուց հետո երկրորդ տուրում ուժերը չափեց աշխարհի լավագույն թենիսիստներից մեկի՝ արգենտինացի Խուան Մարտին Դել Պոտրոյի հետ: Կորտում ծավալվեց համառ պայքար՝ 4:6, 6:7 (6:7), սակայն Խաչանովը չկարողացավ հաղթահարել արգենտինացու արգելքը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ