Մոսկվան պատրաստ է աջակցություն ցուցաբերել ղարաբաղյան հակամարտության կարգավորման դրական միտումներին: Այս մասին այսօր տեղի ունեցած ճեպազրույցում ասել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
«Մենք ողջունում ենք բոլոր դրական միտումները, որոնք նկատվել են: Կարևոր է դրանք զարգացնել և չվնասել անզգույշ հռետորաբանությամբ, որը, ցավոք, վերջին շրջանում հաճախակի է դարձել: Մեր կողմից մենք այդ դրական միտումներին կտրամադրենք անհրաժեշտ աջակցություն»,- ասել է Զախարովան:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ
https://www.youtube.com/watch?v=qdZRYYCM-4g