Լրահոս
Օրվա լրահոսը

Միգրացիոն ծառայության պետ. Մենք սիրահայերին որպես արժեք ենք դիտարկում

Հոկտեմբեր 04,2018 16:56

Ժնևում ընթացող ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի (ՓԳՀ) Գործադիր կոմիտեի (ExCOM) հերթական 69-րդ նստաշրջանում անդրադառնալով ինտեգրման հարցերին՝ Հայաստանը ներկայացնող ՀՀ ՏԿԶՆ միգրացիոն ծառայության պետ Արմեն Ղազարյանը նշեց, որ վերջին տարիներին Հայաստանը հյուրընկալել է մեծ թվով տեղահանված սիրիահայերի, ինչը լուրջ մարտահրավեր էր փոքր ու առանց այդ էլ խիտ բնակեցված երկրի համար, որն արդեն իսկ հազարավոր փախստականներ ունի։ «Այդուհանդերձ, մեր երկիրը ջանք չի խնայում հասարակության մեջ նրանց ինտեգրման ուղղությամբ՝ դառնալով Եվրոպայում Սիրիայից եկած փախստականների ընդունելության առումով թվով երրորդ երկիրը»,- նշեց Ղազարյանը՝ ընդգծելով, որ ՀՀ կառավարության որոշմամբ՝ սիրիահայ փախստականներն օգտվում են բոլոր այն իրավունքներից, որոնցով օժտված են ՀՀ քաղաքացիները։ «Մենք նրանց որպես արժեք ենք դիտարկում. ձեռնարկատիրական և արհեստագործական մեծ տաղանդի շնորհիվ իրենք սկսել են նշանակալի դեր խաղալ մեր երկրի տնտեսական զարգացման գործում»,-ասաց նա։

Առկա խնդիրների շարքում ՄԾ պետը նշեց կացարանային ապահովման հարցը։ «Բնակության վայր տրամադրելը ինտեգրման առաջին քայլն է, որի ուղղությամբ ցանկացած աջակցություն միջազգային գործընկերոջ կողմից մենք բարձր կգնահատենք»,-եզրափակեց Ղազարյանը։

ՏԿԶՆ միգրացիոն ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031