Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Անցումային արդարադատության մասին քննարկումները սխալ ուղղությամբ են գնացել. Արտյոմ Գեղամյան

Հոկտեմբեր 04,2018 16:22

Ըստ իրավաբան Արտյոմ Գեղամյանի՝ թավշյա հեղափոխությունից հետո Հայաստանում անցումային արդարադատության մասին քննարկումները սխալ ուղղությամբ են գնացել: «Չտվեցինք անցումային արդարադատության բնորոշումը, հաճախ շփոթեցինք անցումային արդարադատությունը կոնվենցիոնալ արդարադատական մարմինների գործառույթների հետ», -այսօր «Հոդված» ակումբում ասաց Արտյոմ Գեղամյանը:

Նա հիշեցրեց, որ անցումային արդարադատության մասին առաջին անգամ խոսվեց 2018 թվականի ապրիլյան իրադարձություններից հետո, սկզբում այդ քննարկումները չունեին քաղաքական բնույթ, սակայն օգոստոսյան հանրահավաքից հետո վարչապետի կողմից հնչեցվեց անցումային արդարադատություն իրականացնելու գաղափար:

Իրավապաշտպան Արթուր Սաքունցն էլ ասաց, որ դեռ չի օգտագործի անցումային արդարադատություն հասկացությունը, այլ կխոսի անկախությունից հետո առաջացած խնդիրների մասին: Ըստ նրա՝ թավշյա հեղափոխության բուն պատճառը սոցիալական արդարության բացակայությունն էր. «Երբ նախորդ ժամանակահատվածում մշտադիտարկումներ էինք անցկացնում տվել էին այսպիսի գնահատական, որ տիրում է անպատժելիության մթնոլորտ. մարդու իրավունքների խախտումների համար որեւէ մեկը չէր պատժվում: Զանգվածային բնույթ ուներ ընտրությունների ժամանակ ընտրակեղծիքները, դրա արդյունքում իշխանության ձեւավորումը…մենք պետք է ունենանք քաղաքական ու իրավական գնահատական անկախությունից հետո մեր պատմությանը, թե ինչպիսին չպետք է լինի արդարադատությունը, եւ մարդիկ, որոնց իրավունքները խախտվել են, պետությունը պետք է այդ խախտումը ճանաչի, որ ոչ բարեխիղճ կառավարման հետեւանքով է խախտվել ու տրվի նրանց փոխհատուցում, հաջորդ խնդիրը պատասխանատվության հարցն է»:

Իրավապաշտպանի համոզմամբ, երբ մարդու իրավունքների խախտումներին չի տրվում իրավական ու քաղաքական գնահատական, ապա մենք կունենանք այն, ինչ ունեցանք:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031