Լրահոս
Օրվա լրահոսը

Պատգամավորի մեքենան ցուցարարներից 18 հազար դրամի վնաս է կրել. «Անիվները նստեցրել էին ու վատ բառեր գրել»

Հոկտեմբեր 04,2018 15:38

Երեկ ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ Աշոտյանը վարչապետին խնդրել էր զբաղվել հոկտեմբերի 2-ի հավաքի ժամանակ տեղի ունեցած միջադեպերով՝ անկախ քաղաքական ճամբարի պատկանելությունից: Նա ասել էր, որ բազմաթիվ ավտոմեքենաներ վնասներ են կրել:

Իսկ Armlur.am-ի հրապարակմամբ՝ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գալուստ Սահակյանը եւ «Ծառուկյան» խմբակցությունից Արայիկ Աղաբաբյանն ու Վանիկ Ասատրյանը հայտարարել են, որ իրենց ավտոմեքենաների անվադողերն են ցուցարարները ծակել՝ իրենց պատճառելով նյութական վնաս: Արայիկ Աղաբաբյանը մեզ հետ զրույցում հերքեց, որ իր մեքենան որեւէ վնաս է կրել:

Aravot.am-ը խոսեց պատգամավոր Վանիկ Ասատրյանի հետ: Նա ասաց, որ իր մեքենայի 4 անիվների հետ կապված իսկապես խնդիր է եղել, բայց ոչ թե ծակել են անիվը, այլ՝ իջեցրել: Մեր հարցին՝ դրանից նյութական վնասը որքա՞ն է կազմել, պատրաստվո՞ւմ է դիմել իրավապահ մարմիններին՝ պարոն Ասատրյանը պատասխանեց. «Սպասարկող մեքենա կա, զանգեցինք, եկավ, փոխեց 4 ակները, անիվին բան չէր եղել, նստեցրել էին ու վատ բառեր գրել մեքենայի «կապոտի» վրա, հետեւի ապակու վրա էին գրել: Գրել էին՝ դավաճաններ, հայհոյանքներ: Իրանց սարքելով՝ 18 հազար դրամ փող նստեց վրաս, մեծ ծախս չէր»:

Նա վստահեցրեց, որ որեւէ բողոք չունի ու իրավապահներին չի դիմելու:

Մեր հարցին՝ դուք տեղյա՞կ եք, միայն ձե՞ր մեքենան էր վնասվել, թե՞ այլ մեքենաներ էլ կային՝ Վանիկ Ասատրյանը պատասխանեց. «ԱԺ-ի համարներով մեքենաների բոլորի անիվներն էլ իջեցված էին»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031