Լրահոս
Օրվա լրահոսը

Արմեն Աշոտյան. Պատրաստ եմ հնարավորություններիս շրջանակներում ապագայում նույնպես վարչապետին իրազեկել

Հոկտեմբեր 04,2018 14:44

Տեղեկացա, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը առավոտյան անդրադարձել է երեկ ԱԺ-ում հարցուպատասխանի ընթացքում իմ կողմից բարձրաձայնված խնդիրների մասին:

Ընդհանուր առմամբ դրական եմ գնահատում նման հետևողականությունը, հավելեմ միայն, որ հատկապես վարչապետը պետք է առավել ճշգրիտ լինի իր գրառումներում և ինձ չվերագրի բաներ, որ ես չեմ ասել, մասնավորապես՝ ապակիների ջարդելու հետ կապված:

Կարճ հիշեցում և պարզաբանումներ:

1.ԱԺ պատգամավոր Ռուզաննա Առաքելյանի մասով

Մինչ մեր հարցուպատասխանը մամուլն արդեն անդրադարձել էր, որ պատգամավորի մասնակցությամբ միջադեպ է եղել, որի արդյունքում պատգամավորի աշխատանքը խոչընդոտվել է: Ես իմ հարցում օգտագործել եմ «երեկ տեղի ունեցածով» բնորոշումը, և ոչ թե պետական քարոզչամեքենայի կողմից հրամցվող բռնություն բառը: Հիմա որոշ զլմներ և ոստիկանությունը հերքում են բռնությունը, բայց փաստացի հաստատում միջադեպը: Ուստի փաստեմ, որ ես ԻՐԱՎԱՑԻ էի:

Կխնդրեմ վարչապետին հրահանգել ոստիկանությանը պարզելու, թե այդ միջադեպի արդյունքում ովքեր են խոչընդոտել Ռուզաննա Առաքելյանի, ինչպես նաև այլ պատգամավորների պարտականությունների կատարմանը: Մի փոքր հուշում էլ անեմ՝ նաև ՀՀ Քրեական օրենսգրքի 301.1 հոդվածը նայեք:

2.Ավտոմեքենաների մասով

Երեկ ԱԺ-ում նույն հարցուպատասխանի ժամանակ ասել եմ, որ “մեքենաներ են վնասվել”: Եվ խոսքը չէր գնում ԱԺ աշխատակազմի մեքենաների մասին, ինչպես որոշ զլմներ ուղղորդված փորձեցին ներկայացնել: Նույն թեմային երեկ, մինչև վարչապետի այսօրվա գրառումը, անդրադարձել է նաև մամուլը (տես՝ www.hraparak.am կայքի ԵՐԵԿ ՑՈՒՑԱՐԱՐՆԵՐԸ ԽԱԶԵԼ ԵՆ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻ ՄԵՔԵՆԱՆԵՐԸ, ԻՋԵՑՐԵԼ՝ ԳԱԼՈՒՍՏ ՍԱՀԱԿՅԱՆԻ ՄԵՔԵՆԱՅԻ ԱՆԻՎՆԵՐԸ հրապարակումը, որտեղ մատնանշված է առնվազն երկու պատգամավորի անուն): Այլ պատգամավորների մեքենաների անիվների վնասում, մեքենաների վրա վիրավորական գրառումները և խազեր նույնպես եղել են:

Եզրահանգելով՝ հորդորում եմ

  1. Վարչապետի մամլո ծառայությանը՝ ժամանակին և ամբողջությամբ տեղեկացնել Նիկոլ Փաշինյանին նման հրապարակումների մասին:
  2. ՀՀ Ոստիկանությանը՝ ժամանակին և օպերատիվ արձագանքել մամուլի նմանատիպ հրապարակումներին և չսպասել վարչապետի հետ պատգամավորների հարցուպատասխանին:
  3. Պատկան մարմիններին՝ ուսումնասիրել նշված հրապարակումները, այդ թվում՝ պատգամավորների աշխատանքը խոչընդոտելու ահազանգերը, և պատշաճ ընթացք տալ:

Պատրաստ եմ հնարավորություններիս շրջանակներում ապագայում նույնպես վարչապետին իրազեկել և աջակցել ընտրողական մոտեցումներից խուսափելու և օրինականության պահպանման հարցերում:

Արմեն ԱՇՈՏՅԱՆ

ՀՀԿ փոխնախագահ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031