Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Մոդեստ Կոլերով. «Եթե Հայաստանն ուզում է ինքնասպանություն իրականացնել՝ նրան ոչ ոք կանգնեցնել չի կարող։ Մենք ի՞նչ կապ ունենք այդ ամենի հետ». «Ժամանակ»

Հոկտեմբեր 04,2018 13:21

Քաղաքագետ Մոդեստ Կոլերովը նշում է. «Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունները ձեր երկրի ներքին խնդիրն է և Մոսկվային այն չի հետաքրքրում»։

Նա հավելում է. «Արտահերթ ընտրությունները, երբ ուզում եք, կարող եք անցկացնել, դա ոչ մի կերպ մեզ չի վերաբերում»։

Այն դիտարկմանը, որ արտահերթ ընտրությունները անհրաժեշտ են նաև երկրի կայունության համար, և այսօրվա դրությամբ Հայաստանը կայուն երկիր չի համարվում նաև արտաքին գործընկերների համար, Մոդեստ Կոլերովն արձագանքեց. «Դա նույնպես Հայաստանի խնդիրն եմ համարում, եթե Հայաստանն ուզում է ինքնասպանություն իրականացնել՝ նրան ոչ ոք կանգնեցնել չի կարող։ Մենք ի՞նչ կապ ունենք այդ ամենի հետ։ Եթե Հայաստանն ընտրել է անկայունության ճանապարհը, ապա ես դա ինքնասպանություն կհամարեմ»։

Հաջորդ հարցին, որ անկայունություն է համարվում նաև այն փաստը, որ խորհրդարանն այսօր չի արտացոլում հասարակության տրամադրությունները, Կոլերովը նշեց. «Իսկ դա ի՞նչ է նշանակում Սահմանադրությամբ, Սահմանադրության մեջ հասարակական տրամադրություն ձևակերպումն ամրագրված չէ։ Իսկ խորհրդարանն ի՞նչ պետք է արտացոլի, փողո՞ցը, Երևանի քաղաքապետի ընտրողների՞ն, խնդրեմ, դուք քվեարկեք, որոշեք, բայց ես չեմ հասկանում այնպիսի ձևակերպումներ, ինչպիսին է՝ խորհրդարանը չի արտացոլում ժողովրդական շարժումը կամ հասարակական տրամադրությունը»։

Մոդեստ Կոլերովը շարունակում է. «Բացի դրանից՝ որևէ մեկը չափե՞լ է հասարակության տրամադրությունները։ Փաշինյանի իշխանության եղած ժամանակահատվածում որևէ մեկը ամբողջ Հայաստանի մասշտաբով գոնե մեկ անգամ սոցիոլոգիական հարցում իրականացրե՞լ է, ինչ-որ մեկը չափե՞լ է հասարակության տրամադրությունները Երևանից դուրս։ Հասկանալի է, որ Երևանի ավագանու ընտրությունները յուրօրինակ սոցիոլոգիական հարցում կարող ենք համարել՝ 81 տոկոս, բայց ես նկատի ունեմ ամբողջ Հայաստանը, ո՞վ է չափել ամբողջ հայ հասարակության տրամադրությունները»։

Մարիամ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Artur Lazarian says:

    Իսկ դուք՝ լրագրողներ, շարունակէք սրա նման փսլնքոտներից կարծիք հարցնել: Ե՞րբ պիտի սովորէք սրանց արհամարհել :/
    Մի՞թէ յեղափոխութիւնը ձեր (լայն իմաստով՝ ժողովրդի) աչքերը չբացեց:

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031