Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ակնհայտ է, որ առկա հռետորաբանությամբ հնարավոր չէ հասնել որևէ կոմպրոմիսի, ինչքան էլ, որ փորձ արվի ստանալ այդ կոմպրոմիսի պաշտոնական տեսքը. «Փաստ»

Հոկտեմբեր 04,2018 13:12

Կոմպրոմիսի անհրաժեշտությունը ներքաղաքական կյանքում դառնում է օդ ու ջրի պես անհրաժեշտ: Եվ խոսքը միայն ֆորմալ կոմպրոմիսի մասին չէ, որն առաջին հայացքից առկա է, բայց իր հիմքերում չունի վստահության որևէ պաշար, ինչի հետևանքով էլ ժամանակ առ ժամանակ փոփոխվում է, չեղարկվում ու հանգեցնում ֆորս մաժորային իրավիճակի: Ակնհայտ է, որ առկա հռետորաբանությամբ հնարավոր չէ հասնել որևէ կոմպրոմիսի, ինչքան էլ, որ փորձ արվի ստանալ այդ կոմպրոմիսի պաշտոնական տեսքը: Իսկ հռետորաբանությունը կարծես չի փոխվում, որովհետև չեն փոխվում շահերը, չի ստեղծվում համապատասխան դաշտ, որտեղ քաղաքական բոլոր ուժերը դուրս կգան պարտություն կամ մահ տրամաբանությունից: Իսկ այդ տրամաբանությունն այսօր գերակա է բոլոր կողմերի համար էլ:

Խաղը տանելով վա բանկ՝ կողմերը միգուցե մեծացնում են հնարավոր հաղթանակի դափնիները, բայց միաժամանակ մեծանում է ռիսկը, որ պարտվելու դեպքում հնարավոր է կորցնել ամեն ինչ: Մեկնարկային այս պայմաններով, այս տրամաբանությամբ հուսալ, որ հնարավոր է խաղաղ, անցնցում գործընթաց, առանց առճակատումների, հնարավոր է միայն ծայրահեղ լավատեսության պայմաններում:

Մայիսյան իրադարձություններից հետո երկրում ստեղծված ժամանակավոր ստատուս–քվոն ինչ–որ պահի ավարտվելու էր: Ինքնին այն իր գոյությամբ ժամանակավոր բնույթ էր կրում և հավերժ ձգվել չէր կարող: Հարցն այն էր, թե ինչպես այն կավարտվի՝ կպայթի՞ ինքն իրեն, կպայթեցնե՞ն, թե՞ ի վերջո կգտնվի բավարար քաղաքական կամք և խոհեմություն՝ խուսափել որևէ պայթյունից ու գործընթացը տանել առավել կառավարելի ու կանխատեսելի հուն:

Ցավոք, այդ կամքն ու խոհեմությունը չի դրսևորվել ի սկզբանե, երբ հաստատվել է վերոնշյալ ստատուս–քվոն: Որովհետև ստատուս–քվո նշանակում է, որ կողմերը դրա հաստատման առաջին իսկ օրվանից պետք է փորձեին լուծումներ գտնել ինչ–որ պահից դրանից դուրս գալու համար: Սակայն ընտրվել է այլ տարբերակ: Մի կողմից ստատուս–քվոն նախընտրելի է եղել ժամանակ շահելու և մրցակցի սխալներին սպասելու համար: Մեկ այլ կողմից ստատուս–քվոյով ընձեռված ժամանակավոր իշխանությունը ծառայեցվել է կուսակցության խոշորացմանը, մրցակիցների դեմ հռետորաբանության ծայրահեղացմանը: Երկու դեպքում էլ ստատուս–քվոն դարձել է ավելի խոցելի: Միմյանց տրված ժամանակն օգտագործվել է ոչ թե իրավիճակից ընդհանուր ուժերով դուրս գալու, այլ ընդհակառակը՝ միմյանց տակ ականներ դնելու համար:

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031