Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուբեն Հակոբյան. Վարչապետն անվստահելի գործընկեր դարձավ բոլոր այն քաղաքական ուժերի համար, ովքեր սատարեցին իրեն այս համաժողովրդական շարժման ընթացքում

Հոկտեմբեր 04,2018 12:48

ՀՀ ԳԽ, ԱԺ նախկին պատգամավոր, քաղաքագիտության թեկնածու Ռուբեն Հակոբյանը համարում է, որ ԱԺ ընդունած վերջին հայտնի օրենքը հակասահմանադրական չէ և, ըստ էության, համարժեք քայլ է ԱԺ-ն շրջափակելու՝ վարչապետի սպառնալիքին։

Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի՝ վերջին 5 ամիսների գործունեությանը, Ռուբեն Հակոբյանը նշում է, որ նա անվստահելի գործընկեր դարձավ բոլոր այն քաղաքական ուժերի համար, ովքեր սատարեցին իրեն այս համաժողովրդական շարժման ընթացքում։

Քաղաքագետն անդրադառնում է նաև ԱԺ արտահերթ ընտրություններին և առաջարկում, որ դրանք անպայման լինեն, բայց միայն, ինչպես վարչապետը ժամանակին փաստարկեց, քաղաքական դաշտի որոշակի բալանսավորված վիճակի դեպքում։

Տեսանյութն ամփոփում է Շառլ Ազնավուրին նվիրված հիշատակի խոսքով։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031