Լրահոս
Օրվա լրահոսը

Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի բոլոր 1600 աշխատակիցներին աշխատանքից հնարավոր ազատման մասին ծանուցում է ուղարկվել. «Հայկական ժամանակ»

Հոկտեմբեր 04,2018 12:33

Վերջին օրերին լուրեր են պտտվում, որ Երեւանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի նոր ղեկավարությունը բուժհաստատությունում կադրային ջարդ է սկսել, ու որ թիրախավորվել են բոլոր 1600 աշխատակիցները։

Տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արման Հովակիմյանը չի հերքում, որ աշխատանքից հնարավոր ազատման մասին ծանուցումներ նրանց ուղարկվել են, բայց բնականաբար բոլորը չէ, որ դրանից հետո գործազուրկ են դառնալու։ Իսկ համապատասխան որոշում կայացնելու հարցում, ըստ նրա, շտապողականություն չի դրսևորվում, եւ ամեն ինչ վճռվելու է բուժանձնակազմի աշխատանքի որակը գնահատելու ճանապարհով։

Ամեն դեպքում կադրային կրճատումները կլինեն աշխատակիցների ընդհանուր թվի 10 տոկոսից ոչ ավելի։ «Եթե ազատումների քանակը 10 տոկոսից ավելի լիներ, զանգվածային ազատումների կետով այդ մասին պետք է մենք տեղեկացնեինք աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն, որպեսզի ծանուցմանը հաջորդած երկու ամիսների ընթացքում այդ մարդկանց համար աշխատանք փնտրեին։ Այնպես որ հնարավոր ազատման մասին ծանուցումը գնացել է բոլորին, բայց մինչ այսօր ոչ մեկը չի ազատվել աշխատանքից։ Բոլորը ազատվել են իրենց սեփական դիմումի համաձայն։ Դրանց մի մասը եղել է իրենց կամքով, հենց ամենասկզբում, մի մասը, երբ որ հասկացել է, որ այս պայմաններում ինքը չի ցանկանում աշխատել եւ երրորդ մասը, երբ որ որոշակի պոստեր են փակվել՝ աշխատանքի ծանրաբեռնվածության պակասի կամ ձեւափոխումների հետեւանքով։ Եվ մարդիկ կա՛մ տեղափոխվել են այլ ֆունկցիայի, կա՛մ չեն համաձայնել այս նոր պայմաններին՝ փոքր ծանրաբեռնվածությանը»,- ասաց Արման Հովակիմյանը։

Նա նկատեց, որ որոշ բաժանմունքներում մինչեւ այս ճիշտ չի գնահատվել իրական ծանրաբեռնվածությունը ու եթե միառժամանակ առաջ ամսական 64 վիրահատություն էին կատարում, աստիճանաբար այդ թիվը նվազել է 25-ի։ «Հիվանդանոցի մուտքերը այդ վիրահատությունների քանակի նվազման պատճառով պակասել էին, պակասել էր պետպատվերի քանակը, բայց ծախսերը մնացել էին նույնը»,- մանրամասնեց զրուցակիցը:

Աննա ԶԱԽԱՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031