ՎՏԲ-Հայաստան Բանկի «Մոսկվա» մասնաճյուղը, որն ավելի վաղ գտնվում էր Արգիշտի 7 հասցեում, կսպասարկի իրավաբանական անձ հաճախորդներին հետևյալ հասցեում. ք. Երևան, Մոսկովյան 35, տարածք 71/2:
Նոր ժամանակակից և ընդարձակ «Մոսկվա» մասնաճյուղում Բանկի իրավաբանական անձ, անհատ ձեռնարկատեր հանդիսացող հաճախորդներին տրամադրվում է ի/ա համար մշակված պրոդուկտներին և ծառայությունների ողջ շարքը, մասնավորապես:
- Փոքր և միջին բիզնեսի վարկավորում, տարբեր փաստաթղթային պրոդուկտների տրամադրում, երաշխիքներ, լիզինգ և այլն:
- Հաշվարկա-դրամարկղային սպասարկում, որը ներառում է հաշվի բացում և սպասարկում, դրամական փոխանցումներ, գործարքներ կանխիկով և այլն:
- Business Card-րի տրամադրում:
- Ավանդների ներգրավում և այլն:
Նոր մասնաճյուղը հագեցված է բանկային գործառնությունների արագ, հուսալի և որակյալ անցկացման համար անհրաժեշտ ժամանակակից և տեխնոլոգիական սարքավորումներով: Մասնաճյուղում հաճախորդները կարող են օգտվել նաև ՎՏԲ-Հայաստան Բանկի հեռավար սպասարկման համակարգից, ինչը նրանց թույլ կտա խնայել ռեսուրսները և ժամանակը:
ՎՏԲ-Հայաստան Բանկ