Լրահոս
Օրվա լրահոսը

Առաջարկվում է Ֆրանկոֆոնիայի օրերը ոչ աշխատանքային հայտարարել

Հոկտեմբեր 04,2018 11:54

Մյուս շաբաթ Ֆրանկոֆոնիայի 17 –րդ գագաթաժողովի կապակցությամբ երկու օր ոչ աշխատանքային հայտարարելու մասին օրենսդրական փոփոխության նախագիծն ընդունելու համար կառավարությունն առաջարկում է վաղն արտահերթ նիստ հրավիրել: Այս մասին կառավարության նիստին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նախագիծն ընդունելու անհրաժեշտությունը պայմանավորված է գագաթաժողովի օրերին մեծ թվով օտարերկրյա հյուրերի եւ պատվիրակությունների Հայաստան այցով: Վարչապետը, հղում անելով ոստիկանությանն, ասաց. «Քանի որ շատ մեծ են ծավալները եւ եզրակացությունն այն է, այդ թվում՝ ոստիկանության, որ շատ ավելի ճիշտ կլինի, որ այդ երկու օրը հայտարարվի ոչ աշխատանքային, մենք այդ ուղղությամբ կգնանք»:

Ոչ աշխատանքային ո՞ր օրերը կլինեն Փաշինյանը չհստակեցրեց, սակայն հիշեցնենք, ֆրանկոֆոնիայի գագաթաժողովը տեղի է ունենալու հոկտեմբերի 11-12-ին:

Մանրամասներն՝ ավելի ուշ:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031