Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀԿ-ԲՀԿ-ՀՅԴ եռյակի կողմից ընդունված «ԱԺ կանոնակարգ» օրենքում փոփոխությունների նախագիծը պառլամենտակրատիայի լավագույն օրինակն է. «Հրապարակ»

Հոկտեմբեր 04,2018 11:52

Հեղափոխությունից հետո Հայաստանի ներքաղաքական իրադարձությունները ստիպում են համոզվել, որ Փաշինյանի առաջադրած «ուղիղ ժողովրդավարության» մոդելը մեզ մոտ դեռեւս գործածելի չէ: Ուղիղ ժողովրդավարությունը ենթադրում է, որ յուրաքանչյուր ոք մասնակից է դառնում երկրի կառավարմանը ոչ միայն հանրաքվեների միջոցով, այլեւ նաեւ` նախաձեռնությունների: Այս մոդելը ենթադրում է նաեւ, որ քաղաքացիները, ստորագրելով հանրագիր, կարող են պահանջել հանրաքվե: Դասական դարձած իշխանական բուրգն այստեղ հարթեցված է, եւ ավելի շատ որոշումներ ընդունվում են ոչ թե խորհրդարաններում, այլ`ազգային ու տեղական հանրաքվեներում: Ուղիղ ժողովրդավարության լավագույն օրինակ կարող է լինել շվեյցարական ժողովրդավարությունը:

Հայաստանում պետական համակարգի ծառայողները, մեծամասամբ, իրենց պաշտոնն օգտագործում են սեփական իրավունքներն անսահմանափակ դարձնելու համար: Տասնամյակների ընթացքում իշխանական ուժերի գործածած «շախմատային» քաղաքականությունն ու դրան զուգահեռ տարածվող աղքատությունը մեզ մոտ ձեւավորել են հստակ կարծրատիպեր, որոնց առկայության դեպքում ուղիղ ժողովրդավարության մասին խոսք լինել չի կարող: Իսկ օլիգարխիայի եւ քաղաքական կուսակցությունների` երկրի քաղաքական կյանքում ակտիվ դերակատարությունների պարագայում կարող է լինել միայն անուղղակի ժողովրդավարություն կամ, այսպես կոչված, պառլամենտակրատիա:

ՀՀԿ-ԲՀԿ-ՀՅԴ եռյակի կողմից երկրորդ ընթերցմամբ ընդունված «ԱԺ կանոնակարգ» օրենքում փոփոխությունների նախագիծը պառլամենտակրատիայի լավագույն օրինակն է: Քաղաքապետի ընտրություններում իրենց համար անսպասելի քիչ ձայներ հավաքած ԲՀԿ-ն եւ անցողիկ շեմը չհաղթահարած ՀՅԴ-ն արտահերթ խորհրդարանական ընտրություններում հավակնում են ունենալ նույն արդյունքը: Եվ ստեղծված իրավիճակում նրանք ամեն կերպ փորձելու են հետաձգել արտահերթ խորհրդարանական ընտրությունները` հույս ունենալով, որ նոր իշխանությունները ժողովրդի շրջանում կկորցնեն վստահությունը: Այս ուժերն առաջնորդվում են հին իշխանությունների սկզբունքով, ըստ որի՝ քաղաքականության մեջ բոլոր դերերը բաշխվում են կուլիսային երկխոսությունների միջոցով, եւ ժողովրդի ձայնը նվազագույն դերակատարություն ունի այս գործընթացում:

Արամ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031