Կառավարության այսօրվա նիստի օրակարգում է ընդգրկված համաներում հայտարարելու մասին որոշման նախագիծը: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ համաներման որոշման նախագիծը քննարկվելու է դռնփակ. «Օրենքը պահանջում է, որ Ազգային ժողովի հանձնաժողովի նիստում օրենքը քննարկվի դռնփակ, եւ տրամաբանական չի լինի, եթե կառավարության նիստում դռնբաց քննարկվի, հետո Ազգային ժողովի հանձնաժողովում դռնփակ»:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ