ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանի հետ հարցազրույցն արեցինք այն ժամանակ, երբ նա դեռ նախարար էր։ Դրանից մի քանի ժամ անց նա հրաժարական տվեց։ Սա, փաստորեն, նրա «կարապի երգն» է։ Հասցրեց մեզ պատմել իր ղեկավարած ոլորտի խնդիրների եւ ներդրումային վիճակի մասին։
– Նախընտրական եւ ներքաղաքական լարված վիճակը չի՞ ազդում ներդրումների վրա։
-Բնականաբար, ցանկացած բան ազդում է, սակայն դրանով պայմանավորել միայն Հայաստանում ներդրումներ կատարելու որոշման կայացումը, քիչ է, ճիշտ չի։ Մենք կոմպլեքս պիտի նայենք։
– Այնպիսի տպավորություն է, որ կառավարության անդամների «ՔՊ»-ական թեւը շատ ակտիվ, եռանդուն աշխատում է, անընդհատ ցույց են տալիս իրենց արածը, երեւում են մամուլի էջերում, իսկ մյուս թեւը՝ ՀՅԴ-ն, մյուսները, կարծես պասիվ են կամ նույն եռանդով չեն աշխատում։
-Եռանդն արտահայտվում է հրապարակային խոսքի՞ մեջ։ Իմ խորին համոզմամբ՝ բացարձակ եռանդի մասին չի խոսում այն, որ եթե ես Ֆեյսբուքում չեմ կամ եթե ես անընդհատ մի քայլ անելուց չեմ հրապարակում իմ արածները, ուրեմն էդ համակարգը եռանդով չի աշխատում։ Ուղիղ հակառակը։ Մենք շատ լավ, ամբողջ ծավալով աշխատում ենք։ Նախարարի չորս տեղակալներն էլ, եթե մի օր այցելեք նախարարություն, կտեսնեք, թե ինչ գիշեր ու զօր աշխատանքային ռեժիմի մեջ են։ Եվ հիմա էլ ինստիտուցիոնալ ռեֆորմների մեջ ենք։
ՎԱՀԵ ՄԱԿԱՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում