Շիրակի ՔՊ-ական մարզպետ Կարեն Սարուխանյանը սկսել է ազատվել ՀՀԿ-ական կադրերից։ Նա այսօր աշխատանքից ազատել է Գյումրու «Էնրիկո Մատտեի անվան պոլիկլինիկա» ՓԲԸ գործադիր տնօրեն Գագիկ Ադամյանին։ Վերջինս այս պաշտոնը զբաղեցնում էր 2012 թվականից, պաշտոնի էր նշանակվել Աշոտ Գիզիրյանի մարզպետության օրոք ու քանի որ չուներ բժշկական կրթություն՝ աղմուկի ու քննարկման լուրջ թեմա էր դարձել։
Գագիկ Ադամյանը ՀՀԿ-ական է, Գյումրու ավագանու նախկին անդամ, նա մի քանի բիզնես ունի Գալուստ Սահակյանի որդու՝ առողջապահության նախկին փոխնախարար Տիգրան Սահակյանի հետ։
Նրանք Գյումրիում համատեղ բացել են «Ապավեն» լաբորատոր-ախշտորոշիչ կենտրոնը, ինչպես նաև ձորամիջյան ռեստորան Մայիսյանի մոտակայքում։
Գագիկ Ադամյանի հետ պայմանագիր լուծարելու մասին մենք տեղեկացանք մարզպետարանի պաշտոնական կայքից։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ