Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Դեկտեմբերին անպատրաստ ուժը պատրաստ չի լինելու նաև մայիսին, և մի քանի ամիսը, ըստ էության, չի փոխելու ոչինչ. «Ժամանակ»

Հոկտեմբեր 04,2018 10:35

Խորհրդարանի արտահերթ ընտրությունը մեկ տարի անց կազմակերպելու մասին հայտարարող խորհրդարանական ուժերը՝ ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն, փորձում են այդ հանգամանքը հիմնավորել նրանով, որ մայիսը նպաստավոր է ժամանակային առումով, ընտրության գործընթացին պատրաստվելու առումով: Այդ տեսանկյունից հաճախ է խոսվում, որ դեմ չեն արտահերթին, դեմ են հապճեպ արտահերթին:

Թվում է, որ բավական ռացիոնալ դիտարկում է: Սակայն դա միայն թվում է, որովհետև դեկտեմբերին անպատրաստ ուժը պատրաստ չի լինելու նաև մայիսին, և մի քանի ամիսը, ըստ էության, չի փոխելու ոչինչ թե՛ այսպես ասած՝ քաղաքական ուժերի պատրաստ լինելու, թե՛ նաև մրցակցության կամ քաղաքական դաշտի կայացվածության և այլնի առումով: Իրականում անտրամաբանական են անգամ Ընտրական օրենսգրքի վերաբերյալ շահարկումները՝ նկատի ունենալով այն, որ ներկայիս օրենսգիրքը այդ ուժերն, ըստ էության, հենց իրենց համար էլ պատրաստել են, հետևաբար իրենք կոմֆորտ պետք է զգան դրա մեջ, ոչ թե փոխելով:

Այդ խոսակցությունները ընդամենը ժամանակ շահելու միջոց են, որտեղ հույսը մի կողմից Նիկոլ Փաշինյանի վարկանիշի հավանական նվազումն է, երբ հնարավոր կլինի տեղեկատվա-քարոզչական միջոցներով հնարավորինս անվստահություն խորացնել վարչապետի ու նրա թիմի նկատմամբ (և այդ տեսանկյունից, ցավոք սրտի, կան այդպիսի հաշվարկի հիմքեր հենց թիմում անարդյունավետության շոշափելի «օջախների» առկայության պատճառով), և մյուս կողմից՝ մեկ տարի անց վարչապետին անվստահություն հայտնելու լիազորությամբ խորհրդարանի, այսպես ասած, օժտումը:

Արամ Ամատունի

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031