Այսօր օրվա երկրորդ կեսին, վարչապետ Նիկոլ Փաշինյանին հրաժարականի դիմում է ներկայացրել Լոռու մարզպետ Հրանտ Մարգարյանը: ԲՀԿ-ն ներկայացնող մարզպետն այդ պաշտոնում էր մոտ 4 ամիս:
Հիշեցնենք, որ երեկ Փաշինյանը հանրահավաքի ժամանակ հայտարարեց, որ աշխատանքից ազատվում են ԲՀԿ-ն եւ ՀՅԴ-ն ներկայացնող նախարարներն ու մարզպետերը: Ապա` ժողովրդի ներկայությամբ ստորագրեց նախարարների աշխատանքից ազատելու մասին միջնորդությունները:
Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ