Լրահոս
Օրվա լրահոսը

Դիլիջանում մտադիր են վերադարձնել 8 հեկտար տարածքը

Հոկտեմբեր 03,2018 23:23

Սեպտեմբերի 20-ին Տավուշի մարզպետի տեղակալ Կարեն Խուդավերդյանը եւ մարզպետարանի աշխատակազմի հողաշինության եւ հողօգտագործման բաժնի վարիչ Արծրուն Նազարյանը Դիլիջանի համայնքապետարանում ՀՀ բնապահպանության նախարարի խորհրդական Վարդան Գրիգորյանի հետ քննարկել են քարտեզագրման անճշտության հետ կապված հարց: Քննարկմանը մասնակցել են Դիլիջան համայնքի ղեկավար Արմեն Սանթրոսյանը, «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի ներկայացուցիչը, համապատասխան մասնագետներ: Խնդիրն առնչվում է համայնքի եւ ազգային պարկի միջև սահմաններին, ժամանակին սխալ քարտեզագրման արդյունքում Դիլիջան քաղաքից 8 հեկտար տարածք անցել է ազգային պարկին:

1968 թվականին Դիլիջանի քաղաքային սովետի գործադիր կոմիտեի որոշմամբ Դիլիջանի հակատուբերկուլյոզային առողջարանի կառուցման համար հատկացվել է 18 հեկտար հողատարածք: 2010 թվականին իրականացվել է առողջարանի նկատմամբ քաղաքացու սեփականության իրավունքների պետական գրանցում, համաձայն որի հողամասի մակերեսը 18 հեկտարի փոխարեն կազմել է 10 հեկտար, իսկ տարբերություն 8 հեկտարը քարտեզում ներկայացվել է որպես ազգային պարկի տարածք: Դիլիջանի համայնքապետարանում քննարկվել է այդ 8 հեկտար տարածքի նպատակային նշանակությունը փոխելու հարցը:

Ներկայումս սեփականության իրավունքով քաղաքացուն պատկանող 10 հեկտար տարածքում կատարվում են շինարարական աշխատանքներ: Իսկ նպատակային նշանակությունը փոփոխելու դեպքում «Սոլար Սոլյուշնզ» ՓԲԸ-ն պատրաստ է այդտեղ իրականացնել 2 խոշոր ծրագիր, որի համար կկատարի 32 միլիոն եվրոյի ներդրում:8 հեկտար հողատարածքի նպատակային նշանակության փոփոխության դեպքում համայնքային բյուջե կմուտքագրվի ավելի քան 150 միլիոն դրամ , ինչպես նաեւ՝ հողի հարկի մասով համայնքային բյուջե լրացուցիչ կմուտքագրվի տարեկան մոտ 1 միլիոն դրամ, չհաշված կառուցվող շենք-շինությունների գույքահարկերը:

Դիլիջան համայնքի ղեկավար Ա. Սանթրոսյանը մեզ հայտնեց, որ ՀՀ քաղաքացի հանդիսացող անձը 10 հեկտարը սեփականաշնորհել է, անճշտության պատճառով նշված 8 հեկտարը դուրս է մնացել սեփականաշնորհումից, այժմ քաղաքացին ցանկանում է նաեւ այդ տարածքում ներդրումային ծրագիր իրականացնել: Դիլիջանի համայնքապետարանում քննարկման արդյունքում բնապահպանության նախարարի խորհրդական Վ. Գրիգորյանն ասել է, որ հարցի մասին մանրամասն կզեկուցի կառավարություն:

 

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031