Բաթումում ընթացող շախմատի համաշխարհային օլիմպիադայի ութերորդ տուրում Ուկրաինայից կրած պարտությունից հետո վեցերորդ հորիզոնական նահանջած Հայաստանի կանանց հավաքականն այսօր 3:1 հաշվով առավելության հասավ Իրանի նկատմամբ:
Հաղթանակ տոնեցին գրոսմայստեր Էլինա Դանիելյանը եւ այս մրցաշարում փայլող ՖԻԴԵ-ի կանանց վարպետ Աննա Սարգսյանը, իսկ Լիլիթ Մկրտչյանն ու Սիրանուշ Ղուկասյանը խաղաղությամբ ավարտեցին իրենց պարտիաները:
Նախավերջին՝ 10-րդ տուրից առաջ Հայաստանի կանանց հավաքականը 15 միավորով բարձրացել է 3-րդ հորիզոնական ու կրկին պայքարում է առնվազն մրցանակային տեղ զբաղեցնելու համար:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ