Անցած շաբաթ օրը՝ սեպտեմբերի 29-ին Իջեւան քաղաքում թալանել են Իջեւանի ավագանու անդամ Արտակ Խաչատրյանի ոսկու խանութը: Մեր տեղեկություններով`գողոնի արժեքը մի քիչ պակաս է 80 հազար դոլարից:
Իրավապահների տվյալներով`գողությունը կատարվել է ոսկեղենի խանութի հետնամասից, Աղստեւ գետի կողմից մուտք գործելով:
Սա ոսկու այդ խանութից 2-րդ գողությունն է:
Հայտնել ենք, որ 2012թ. դեկտեմբերի լույս 25-ի գիշերը 2 տղամարդ տեխնիկական միջոցների գործադրմամբ մուտք են գործել Արտակ Խաչատրյանին պատկանող ոսկյա իրերի խանութ-սրահ եւ այնտեղից գողացել 66 միլիոն դրամի ոսկյա զարդեր:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ