Լրահոս
Օրվա լրահոսը

Երևանում եռյակ է ծնվել. երիտասարդ ամուսինները խնդրանքով դիմում են Նիկոլ Փաշինյանին. shamshyan.com

Հոկտեմբեր 03,2018 22:50

Այսօր՝ հոկտեմբերի 3-ին, Երևանի Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտում, ժողովրդին հայտնի հանրապետական ծննդատանը հերթական անգամ եռյակ է ծնվել: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երեխաների մայրը՝ 27-ամյա Լիլիթ Սիմոնյանն ու հայրը՝ 32-ամյա Գոռ Կարապետյանը, առաջին հերթին իրենց շնորհակալությունն են հայտնում նշված ծննդատան բուժանձնակազմին, ովքեր 2 շաբաթից ավելի իրենց հոգատարության տակ են առել Լիլիթին:

Ֆոտոլրագրողի հետ զրույցում ամուսիններն ասում էին. «3 տարի առաջ այս օրը մենք ամուսնացանք և 3 տարի հետո եռյակ ունեցանք՝ 1 տղա, 2 աղջիկ: Այս 2 շաբաթվա ընթացքում նշված ծննդատան բուժանձնակազմը մեծ հոգատարություն ու աջակցություն ցուցաբերեց մեզ: Ճիշտն ասած՝ կողքից նայում էինք, նման վերաբերմունք ցուցաբերում էին նաև բոլոր հղիների նկատմամբ: Աստծո կամքով և բժիշկների բարձր պրոֆեսիոնալիզմի շնորհիվ երեխաներն առողջ են ծնվել: Թող Աստծո խաչը պահապան լինի ոչ միայն մեր բալիկներին, այլ աշխարհի բոլոր երեխաներին:

Հիվանդանոցի մոտ հավաքված Գոռի և Լիլիթի բարեկամներն ու ընկերները խնդրանքով դիմում են կառավարությանը, վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ասելով. «Եռյակի հայրն ու մայրը բնակվում են Երևանի Շենգավիթ վարչական շրջանում՝ 1 սենյականոց բնակարանում: Նրանց խնդրանքն է, որպեսզի կառավարությունը աջակցի՝ հիպոտեկով տուն վերցնեն: Նրանք ոչինչ չեն ուզում, միայն այդ հարցով կառավարությունը ընդառաջի և սատար կանգնի: Ու մենք գիտենք, որ վարչապետը հաստատ մի բան կանի»:

Մանրամասներին կարող եք ծանոթանալ՝ «shamshyan.com»-ի կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031